Նոյեմբերի 2-ին թուրքական օդուժը հարվածել է «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) հենակետերին Իրաքի հյուսիսում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ ավիահարվածների հետևանքով խոցվել են Մեթինա, Զափ, Ավաշին-Բասյան, Հաքուրք, Գարա և Քանդիլ շրջաններում տեղակայված PKK-ի ստորաբաժանումների դիրքերը, բազմաթիվ պահեստներ և ռազմական նշանակության կետեր:

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել PKK-ի դիրքերին հս. Իրաքում: Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական ճամբարներին վերջին անգամ ավիահարվածներ հասցրել են հուլիսի 24-26-ը F-16 կործանիչներով՝ միաժամանակ օդային գործողություն իրականացնելով նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ: