Թուրքիան հարվածել է YPG-ի հենակետերին Սիրիայի հյուսիսում

Նոյեմբերի 1-ից 2-ը Թուրքիայի ԶՈւ-ն ծանր զինատեսակներով երեք անգամ հարվածել է Սիրիայի հյուսիսում Թել Աբյադ բնակավայրից դեպի արևմուտք գտնվող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թևի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) հենակետերին:  Այս մասին հայտնում է թուրքական IMCTV լրատվական կայքը:

YPG-ի զինյալները Սիրիայի հյուսիսում: Նկարը՝ IMCTV լրատվական կայքի

YPG-ի զինյալները Սիրիայի հյուսիսում: Նկարը՝ IMCTV լրատվական կայքի

Վերջինիս փոխանցմամբ՝ հարվածների մասին հայտնել են YPG-ի մամուլի ծառայաթյունից, սակայն  թուրքական այլ աղբյուրներ առայժմ չեն հաստատել այս տեղեկությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) մեղադրել է Թուրքիայի զինված ուժերին՝ իրենց վերահսողության տակ անցած Թել Աբյադ և Քոբանի քաղաքներում քրդական ուժերի վրա կրակելու համար։

Հոկտեմբերի 26-ին էլ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ իրենք ուշադրությամբ հետևելու են, որ քրդական ուժերի վերահսկողությունը չանցնի Եփրատի արևմտյան ափ ու հավելել, որ իրենք կհարվածեն քրդերին այն պահին, երբ դա տեղի ունենա։ «Մենք արդեն 2 անգամ հարվածել ենք նրանց»,-նշել էր Դավութօղլուն՝ հաստատելով PYD-ի նախորդ օրվա հայտարարությունը։

Հարկ է հիշեցնել, որ Թուրքիան PYD-ին մշտապես դիտել է իբրև «Քրդական աշխատավորական կուսակցության» թև և սպառնալիք Թուրքիայի անկախությանը։ 2014-ի նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը PYD-ին կոչել է նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, և PYD-ին բացահայտորեն աջակցելու համար մեղադրել ԱՄՆ-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *