Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, նոյեմբերի 3

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։35-ի դրությամբ սպանվել է 1, վիրավորվել՝ 2 քաղաքացիական, ձերբակալվել է 44 բարձրաստիճան պաշտոնյա և 2 ուժային, 1 քաղաքացիական: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:


Իհլաս․ Թուրքիայի հյուսիսային Զոնգուլդաք գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում երկու ոստիկան է ձերբակալվել՝ ռազմական լրտեսություն իրականացնելու կասկածանքով։

Իհլաս․ Թուրքիայի Իզմիր նահանգում ռազմական լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյաների և ուժայինների թիվը հասել է 44-ի։ Եվս 54 հոգի հետախուզվում է։

Չորումում հարձակվել են HDP-ի շենքի վրա։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Չորումում հարձակվել են HDP-ի շենքի վրա։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դողան․ Թուրքիայի կենտրոնական Չորում նահանգում քաղաքացիական անձը քարերով հարձակվել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) շենքի վրա։ Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում վերջինս ձերբակալվել է։

Սամսունում երկու քաղաքացիական է վիրավորվել զինված հարձակման արդյունքում։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Սամսունում երկու քաղաքացիական է վիրավորվել զինված հարձակման արդյունքում։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Իհլաս․ Թուրքիայի հյուսիսային Սամսուն նահանգի համանուն գավառում, դեռևս անհայտ անձանց զինված հարձակման հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացիական։


IMCTV․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում թուրքական օդուժը շարունակում է հարվածել PKK-ի զինյալների հենակետերին։ Թուրքական օդուժը զինյալների դեմ հատուկ գործողությունը սկսել էր երեկ՝ նոյեմբերի 2-ին։

IMCTV․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառի Քոնաք թաղամասում ոստիկանական զրահապատ մեքենայից արձակված կրակոցներից սպանվել է 22-ամյա քաղաքացիական։ Գավառի մի շարք թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել։

PKK-ի զինյալները փորձում են խրամատ փորել Սիլվանի փողոցներում։ Նկարը՝ Միլիեթ պարբերականի

PKK-ի զինյալները փորձում են խրամատ փորել Սիլվանի փողոցներում։ Նկարը՝ Միլիեթ պարբերականի

Միլիեթ․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում բախվել են PKK-ի զինյալներն ու անվտանգության ուժերը, երբ ոստիկանությունը փորձել է խոչընդոտել Մեջսիթ և Ֆերիդում թաղամասերում զինյալների՝ խրամատ փորելու աշխատանքներին։


Bu video Adobe Flash Player’ın son sürümünü gerektirmektedir.

Adobe Flash Player'ın son sürümünü indirin.

 



Դողան․ Թուրքիայի Իզմիր քաղաքում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են շուրջ 35 բարձրաստիճան պաշտոնյաներ և ուժայիններ՝ ռազմական լրտեսություն իրականացնելու կասկածանքով։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *