Daily Archives: Նոյեմբեր 26, 2015

Հայաստանն արդիականացնում է իր Ս-125 զենիթահրթիռային համակարգերը

Ռեպորտաժի հատվածում, երկրորդ պլանում երևում է հայկական զիված ուժերի Ս-125 «Պեչորա» զենիթահրթիռային համակարգը Նոյեմբեր 26, 2015 22:57 | RAZM.INFO - Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) նոր հրապարակած զեկույցը հայտնում է նաև, որ Հայաստանը 2015-16 թթ. Ռուսաստանի օգնությամբ արդիականացնելու է զենիթահրթիռային իր Ս-125 համալիրները մինչև Ս-125 «Պեչորա-2Մ» մակարդակի։ Continue reading

Զենքի արտադրության արտոնագիր է տրվել «Ֆերոն» ընկերությանը

ՀՀ կառավարության նիստ Նոյեմբեր 26, 2015 19:31 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել հայաստանյան «Ֆերոն» ընկերությանը երեք տարով զենքի արտադրության արտոնագիր տրամադրելու որոշմանը: Continue reading

Սիրիայում Ռուսաստանը Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ է բացազատել

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ Նոյեմբեր 26, 2015 18:04 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային Ս-400 համակարգը Մերձմոսկովյան շրջանից Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա է տեղափոխվել օդանավերով և արդեն բացազատվել է։  Continue reading

2016-ին ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը համատեղ վարժանքներ կանցկացնի Ադրբեջանի և Ղազախստանի հետ

Կասպյան նավատորմիղի ռազմանավերը ժամանում են Աստրախան Նոյեմբեր 26, 2015 13:32 | RAZM.INFO - ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղը 2016-ին կանցկացնի շուրջ 20 զորավարժություն, այդ թվում՝ միջազգային ռազմածովային զորավարժություններ Ղազախստանի ու Ադրբեջանի հետ համատեղ։ Continue reading

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն պաշտոնական այցով լինելու է Ադրբեջանում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու Նոյեմբեր 26, 2015 13:26 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Թուրքիայի ԱԳ նոր նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությանը։ Continue reading

ՌԴ-ն կարող է ևս 10-12 կործանիչ տեղակայել Սիրիայում՝ ռմբակոծիչների անվտանգության համար

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում Նոյեմբեր 26, 2015 12:55 | RAZM.INFO - Սիրիայում Թուրքիայի կողմից խոցված ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի և այնուհետև Մի-8 ուղղաթիռի դեպքերից հետո Ռուսաստանը քննարկում է Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում հավելյալ 10-12 ինքնաթիռ տեղակայելու հարցը, որպեսզի վերջիններս ապահովեն այնտեղ ռուսաստանյան 24 ռմբակոծիչների անվտանգությունը։ Continue reading

Հայտնի են օրեր առաջ Կաբարդինո-Բալկարիայում ոչնչացված զինյալների տվյալները

ՌԴ ուժայիններ Նոյեմբեր 26, 2015 11:48 | RAZM.INFO - Նոյեմբերի 22-ին Կաբարդինո-Բալկարիայում անցկացված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ սպանվել էր 14 զինյալ, այդ թվում՝ ԻՊ տեղի նորանշանակ պարագլուխը։ Մյուսների անձնական տվյալներն արդեն հայտնի են, քննչական մարմինները չեն կարողանում միայն զինյալներից մեկի ինքնությունը պարզել։ Continue reading