Կաբարդինո-Բալկարիայում սպանվել է 14 զինյալ, այդ թվում՝ ԻՊ տեղի նորանշանակ պարագլուխը

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, Կաբարդինո-Բալկարիայի կենտրոն Նալչիկում և Չերեքսկի շրջանում 2 անգամ հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ, որի ժամանակ սպանվել է 14 զինյալ։ Վերջիններս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի ներկայացուցիչներ են եղել։

Կաբարդինո-Բալկարիայում ԻՊ զինյալների նորանշանակ ղեկավար Յուրի Բիցուևը

Կաբարդինո-Բալկարիայում ԻՊ զինյալների նորանշանակ ղեկավար Յուրի Բիցուևը

Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով Ռուսաստանի ուժային կառույցներին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հայտարարված առաջին հակաահաբեկչական գործողության ժամանակ սպանվել էր 11 զինյալ, նույն օրը երեկոյան իրականացված գործողության ժամանակ ուժայինները չեզոքացրել ևս 3 զինյալի։

Նոյեմբերի 23-ին ուժային կառույցները հայտարարել են, որ սպանվածների մեջ է եղել Կաբարդինո-Բալկարիայում ԻՊ զինյալների նորանշանակ ղեկավար Յուրի Բիցուևը։ Վերջինս փոխարինել էր նոյեմբերի 10-ին սպանված ԻՊ տեղի պարագլուխ Ռոբերտ Զանկիշիևին, ով ԻՊ-ին հավատարմություն տալու ժամանակ իրեն հռչակել էր Կաբարդինո-Բալկարիայի էմիր։

«Կովկասյան հանգույցը» հայտնում է նաև, որ ուժային կառույցներին իրենց թղթակցին հայտնել են սպանված մի քանի զինյալի անունները՝ Մուրատ Ժամբորովը, Անզոր Թենգիզովը, Վլադիմիր Թենգիզովը և Արսեն Բելիմգոտովը։

ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը տեղեկացրել էր, որ հատուկ գործողության ժամանակ սպանված զինյալները տեղացիներին քարոզում էին «Իսլամական պետության» գաղափարախոսությունը, տեղափոխում էին վերջիններիս Սիրիա, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում նախապատրաստում էին ահաբեկչություններ։

One response to “Կաբարդինո-Բալկարիայում սպանվել է 14 զինյալ, այդ թվում՝ ԻՊ տեղի նորանշանակ պարագլուխը

  1. Pingback: Հայտնի են օրեր առաջ Կաբարդինո-Բալկարիայում ոչնչացված զինյալների տվյալները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *