Այսօր՝ նոյեմբերի 24-ի առավոտյան, Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում Թուրքիան խոցել է Ռուսաստանի զինված ուժերի Սու-24Մ ռմբակոծիչ: Ինքնաթիռի օդաչուն ենթադրաբար կատապուլտով դուրս է թռել ինքնաթիռից մինչև դրա վայր ընկելը, նրա մասին տեղեկությունները ճշտվում են: Այս մասին, ըստ «Բլումբերգի», հայտնել են Թուրքիայի նախագահականի աղբյուրները:
Թարմացում. Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնում է, որ Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար «անհայտ օդանավին» 10 անգամ զգուշացնելուց հետո թուրքական F-16 կործանիչները խոցել են այն:
Տեսանյութում ինքնաթիռի անկման պահն է.
Թուրքական աղբյուրները նաև նշել են, որ մինչ խոցումը թուրքական F-16 կործանիչները մոտեցել են ռուսաստանյան ինքնաթիռին և նախազգուշացրել նրան:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռի անկման մասին տեղեկությունը, նշելով, որ հավանական է՝ ինքնաթիռը խոցվել է վերգետնյա միջոցներով, թեև չի նշել, որ խոցողը եղել է Թուրքիան:
Ռուսաստանյան կողմը հատուկ շեշտում է, որ թռիչքի ամբողջ ընթացքում ռուսաստանյան ինքնաթիռը եղել է Սիրիայի օդային տարածքում:
Մինչ այդ, թուրքական լրատվակայքերն արդեն տարածում են ինքնաթիռի անկման տեսանկարահանումը և նշում, որ այն ընկել է Սիրիայի թուրքմենաբնակ Յամադի գյուղում (անմիջապես սահմանակից է Թուրքիային):
Pingback: Ռուսաստանի ԶՈւ ինքնաթիռը խոցել են ահաբեկիչների հանցակիցները. Պուտին (վիդեո) | Ռազմ.info
Pingback: ՌԴ ԶՈւ ինքնաթիռի խոցման հետ կապված՝ Թուրքիայում հրավիրվել է անվտանգության խորհրդաի նիստ | Ռազմ.info
Pingback: Սիրիայում խոցված ռուսաստանյան ռմբակոծիչի օդաչուին փրկել և տարհանել են | Ռազմ.info
Pingback: ՌԴ ԶՈւ ինքնաթիռի խոցումը հարված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին. Օհանյան | Ռազմ.info
Pingback: ՌԴ-ն կարող է ևս 10-12 կործանիչ տեղակայել Սիրիայում՝ ռմբակոծիչների անվտանգության համար | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 22–28 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: ՀԱՊԿ ռազմական հանձնաժողովը միաձայն աջակցում է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները | Ռազմ.info
Pingback: Ամերիկյան ԿՀՎ-ն նախազգուշացրել է Թուրքիայում ռուսների դեմ նախապատրաստվող ահաբեկչության մասին | Ռազմ.info
Pingback: ՀԱՊԿ երկրները կողմ են միջազգային հակաահաբեկչական համընդգրկուն կոալիցիայի ստեղծմանը | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն իր անձնակազմին արգելել է Ռուսաստան մեկնել | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում 3 ՌԴ քաղաքացի է ձերբակալվել՝ ԻՊ-ին աջակցելու մեղադրանքով | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ԱԱԽ նիստում քննարկվել են երկրին սպառնացող վտանգները | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը Սու-35Ս կործանիչներ տեղակայել Սիրիայում. «Կոմերսանտ» | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը և Թուրքիան կարող են կապի միջանցք բացել զինծառայողների համար | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը պատրաստ է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցել Թուրքիայի հետ. Պուտին | Ռազմ.info