2016-ին ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը համատեղ վարժանքներ կանցկացնի Ադրբեջանի և Ղազախստանի հետ

ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղը 2016-ին կանցկացնի շուրջ 20 զորավարժություն, այդ թվում՝ միջազգային ռազմածովային զորավարժություններ Ղազախստանի ու Ադրբեջանի հետ համատեղ։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ նոյեմբերի 26-ի հաղորդագրությանը։

Կասպյան նավատորմիղի ռազմանավերը ժամանում են Աստրախան

Կասպյան նավատորմիղի ռազմանավերը ժամանում են Աստրախան

«2016-ի ուսումնական տարում Կասպյան նավատորմիղի համար առաջանային առաջադրանք է լինելու ՌԴ ՌԾՈւ գլխավոր հրամանատարության գլխավորությամբ եռակողմ միջազգային զորավարժության անցակցումը՝ Ադրբեջանի ու Ղազախստանի հետ»,— նշված է հաղորդագրությունում։

Գերատեսչության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ 2015-ին նավատորմիղն իրականացրել է շուրջ 50 հատուկ առաջադրանք, մեծացել է մարտական պատրաստության բարձրացմանը միտված միջոցառումների թիվը։

Գործնական առաջադրանքների իրականացման ժամանակ Կասպյան նավատորմիղի զորավարժարաններում իրականացվել է շուրջ 400 մարտական առաջադրանք, մասնավորապես՝ 4 հրթիռային կրակոց, 316 հրետանային՝ ծովային, օդային և ցամաքային թիրախներ խոցելու համար, և ավելի քան 100 հակաականային, հակասուզանավային-դեսանտային մարտական վարժանք։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի Կասպյան նավատորմների համատեղ հնարավոր զորավարժության մասին խոսվում է 2014-ի դեկտեմբերից։ Նման եռակողմ զորավարժություն 2015-ին անցկացելու մասին այս տարի օգոստոսին հայտարարել էր նաև ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովը, ինչը, սակայն, մինչ օրս չի իրականացվել։

One response to “2016-ին ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը համատեղ վարժանքներ կանցկացնի Ադրբեջանի և Ղազախստանի հետ

  1. Pingback: Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու Կասպից ծովում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *