Daily Archives: Նոյեմբեր 23, 2015

Իրանը ծովային զորավարժություններ կանցկացնի Հնդկական օվկիանոսում

Իրանի ռազմածովային ուժերի նավեր Նոյեմբեր 23, 2015 22:02 | RAZM.INFO - Իրանական նավատորմն առաջիկայում առնվազն երկու ծովային զորավարժություն է անցկացնելու, որոնց մասնակցելու են հրթիռային, ռազմաօդային, ռազմածովային, սուզանավային, հատուկ նշանակության ուժեր: Continue reading

Ֆրանսիայի ԶՈւ ավիակիրն առաջին գործողություններն է սկսել ԻՊ դեմ

Ֆրանսիայի զինված ուժերի «Շարլ դը Գոլ» ավիակրի վրա տեղակայված կործանիչները. լուսանկարը AFP գործակալության Նոյեմբեր 23, 2015 20:13 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի զինված ուժերի «Շարլ դը Գոլ» ավիակրի ինքնաթիռներն առաջին անգամ գործողություն են իրականացրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Գործողությունների բնույթը (հետախուզական, մարտական) չի հստակեցվում Continue reading

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ է նշանակվել ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի հրամանատարը

Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Նկարը՝ Կոմերսանտի Նոյեմբեր 23, 2015 18:49 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ներկայացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միացյալ շտաբի նոր հրամանատարին՝ նախկինում ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։ Continue reading

Ռուսաստանի սպառազինության «Տոչկա» համալիրները փոխարինվելու են «Իսկանդերներով»

«Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը Նոյեմբեր 23, 2015 18:36 | RAZM.INFO - Մինչև 2018 թվականը Ռուսաստանի զինված ուժերը նախատեսում են իրենց բոլոր հրթիռային բրիգադներում «Տոչկա» և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրները փոխարինելու են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով: Continue reading

Կաբարդինո-Բալկարիայում սպանվել է 14 զինյալ, այդ թվում՝ ԻՊ տեղի նորանշանակ պարագլուխը

Կաբարդինո-Բալկարիայում ԻՊ զինյալների նորանշանակ ղեկավար Յուրի Բիցուևը Նոյեմբեր 23, 2015 17:26 | RAZM.INFO - Երեկ՝ նոյեմբերի 22-ին, Կաբարդինո-Բալկարիայի կենտրոն Նալչիկում և Չերեքսկի շրջանում 2 անգամ հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ, որի ժամանակ սպանվել է 14 զինյալ։ Վերջիններս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի ներկայացուցիչներ են եղել։ Continue reading

Ադրբեջանի ԱԻՆ-ի զորավարժությանը ներկա կլինի Իրանի ներքին գործերի փոխնախարարը

Զորավարժությանը նախորդող վարժություններ Կասպից ծովի ավազանում. (արխիվ) Նոյեմբեր 23, 2015 14:55 | RAZM.INFO - Նոյեմբերի 24-ին Կասպից ծովում կմեկնարկի Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության «Կասպյան-2015» (Xəzər-2015) զորավարժությունը, որին բացի ԱԻՆ փրկարար ծառայությունից մասնակցելու են նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) որոնողափրկարարական աշխատանքների վարչությունը և անձնակազմեր պաշտպանության նախարարությունից Continue reading