Իրանական նավատորմն առաջիկայում առնվազն երկու ծովային զորավարժություն է անցկացնելու, որոնց մասնակցելու են հրթիռային, ռազմաօդային, ռազմածովային, սուզանավային, հատուկ նշանակության ուժեր: Այս մասին, ըստ իրանական «Ֆարս» լրատվական գործակալության, հայտնել է Իրանի նավատորմի հրամանատար, ծովակալ Հեբիբոլլահ Սայարին:
Զորավարժություններից առաջինն անցկացվելու է նոյեմբերի 22 – դեկտեմբերի 21 ժամանակահատվածում: Ըստ «ԻՍՆԱ» գործակալության՝ սա լինելու է համատեղ փրկարարական զորավարժություն՝ Օմանի հետ:
Դրան ձմռանը՝ 2016-ի սկզբին, հաջորդելու է Հնդկական օվկիանոսում անցկացվելիք «Վելայաթ-94» խոշոր զորավարժությունը:
Խոսելով Սիրիայում Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ գործողություններին միանալու համար ռազմանավ ուղարկելու հնարավորության մասին՝ Իրանի ռազմածովային ուժերը հրամանատարը նշել է, որ իրենք առայժմ չեն նախատեսում ռազմանավ ուղարկել տարածաշրջան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովային ուժերը նույնպես զորավարժություն են անելու մինչև դեկտեմբերի վերջ:
Pingback: Ռազմաշաբաթ. Իրան. 22–28 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info