Թուրքիայում PKK-ի հետ տարբեր բախումներում առնվազն 3 ուժային է սպանվել

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալները հարձակվել են զինվորական  զրահամեքենայի վրա, ինչի արդյունքում սպանվել է 1 ուժային, ևս 1-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում են  Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։

Հաքքարիում PKK-ի զինյալները հարձակվել են զինվորական զրահամեքենայի վրա։

Հաքքարիում PKK-ի զինյալները հարձակվել են զինվորական զրահամեքենայի վրա։

Եվս մեկ դեպք է գրանցվել նույն գավառի համանուն քաղաքի Ջումհուրիյեթ թաղամասում։ PKK-ի զինյալների դեմ ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ձեռնարկած հատուկ գործողության ժամանակ զինյալները կրակել են ուժայինների վրա։ Արդյունքում սպանվել է 1 ուժային։ Այս մասին հայտնում է թուրքական Իհլաս լրավտական գործակալությունը։

Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում ուժայինների և PKK-ի զինյալների բախումների արդյունքում վիրավորվել է 2 քաղաքացիական անձ, որոնցից 1-ը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։

Ստամբուլի մի քանի թաղամասերում անվտանգության ծառայության ուժերը հատուկ գործողություններ են իրականացրել PKK-ի զինյալների դեմ։ Գործողությունների ժամանակ վիրավորվել է 1 ուժային։ Այս մասին հայտնում է Իհլաս գործակալությունը։

Շրնաքում բախումներ են ուժայինների և PKK-ի զինյալների միջև

Շրնաքում բախումներ են ուժայինների և PKK-ի զինյալների միջև

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում PKK-ի զինյալները նռնականետներով և հրազենով հարձակվել են պարեկության իրականացնող ուժայինների վրա։ Ուժայինները պատասխան կրակել են նրանց վրա։ Բախումների արդյունքում վիրավորվել է 2 ուժային։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։

Նոյեմբերի 10-ին, Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի համանուն քաղաքում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի երեք զինյալ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զինյալները ձերբակալվել են քաղաքում պայթյուն նախապատրաստելիս։ Հատուկ գործողության ընթացքում առգրավվել են ավելի քան 17 կգ պայթուցիկ նյութեր և 10 ինքնաշեն նռնակներ։

Իզմիրում ուժայինները պայթյուն են կանխարգելել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Իզմիրում ուժայինները պայթյուն են կանխարգելել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Երկրի հարավարևելյան Թունջելի նահանգի համանուն գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են PKK-ի երիտասարդական «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) ութ անդամներ։ Այս մասին հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։

Երկիրի հարավարևելյան Բաթման նահանգ Քոզլուք և Սասուն գավառներում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել են PKK-ի զինյալների երեք ապաստարաններ։ Առգրավվել է որոշ քանակությամբ զինամթերք։ Այս մասին հայտնում է Զաման պարբերականը։

Բաթմանում ոչնչացված PKK-ի զինյալների թաքստոց։ Նկարը՝ Զաման պարբերականի

Բաթմանում ոչնչացված PKK-ի զինյալների թաքստոց։ Նկարը՝ Զաման պարբերականի

Հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում PKK-ի երիտասարդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամները փորձել են բարիկադներով փակել թաղամասերից մեկի փողոցները։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակել են վերջիններիս ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց զինյալները նահանջել են։ Այս մասին հաղորդում է Դողան լրատվական գործակալությունը։

Մարդինում բախվել են PKK-ի զինյալներն ու ուժայինները։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Մարդինում բախվել են PKK-ի զինյալներն ու ուժայինները։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին չորս ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Հարկ է նշել, որ թուրք-քրդական բախումները «զուգադիպեցին» Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի հետ, որոնք հայտարարվել էին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, քանի որ հունիսի 7-ին ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չէր հաջողվել խորհրդարանական մեծամասնություն կազմել։ Իսկ կոալիցիա կազմելու ԱԶԿ-ի «փորձերը» դատապարտվեցին անհաջողության։

Նշենք, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, թուրքական և արևմտյան մամուլը, թուրք-քրդական հարաբերությունների սրման համար մեղադրեցին նախագահ Էրդողանին, ով, միտումնավոր ապակայունացնելով երկրում ներքաղաքական իրավիճակը, միահեծան իշխանության հասնելու նպատակ ուներ, ինչը և հաջողվեց վերջինիս նոյեմբերի 1-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *