Թուրքիայում անցկացվում է պահեստազորի «Կայծակ-2015» զորավարժությունը

Թուրքիայի զինված ուժերում մեկնարկել է «Կայծակ-2015» (Yıldırım-2015) պահեստազորի հերթական խոշոր զորավարժությունը։ Այն անցկացնում է Թուրքիայի ցամաքային զորքերի 19-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրմանատարությունը Թուրքիայի արևմտյան Բալըքեսիր նահանգի Էդրեմիթ քաղաքում։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

«Կայծակ-2015» պլանային զորավարժության հերթական փուլը սկսվել է նոյեմբերի 3-ին և շարունակվելու է մինչև նոյեմբերի 25-ը։ Այս զորավարժության նպատակներն են փորձարկել պահեստազորի կարողությունների ստուգումը ու վերապատրաստումը, ինչպես նաև պահեստազորի ծանոթացումը նոր զենքերին և տեխնիկային: Բացի այդ զորավարժության այլ նպատակներից են  պատերազմական իրավիճակներում զինված ուժերի և նախարարությունների, հասարակական կազմակերպությունների համատեղ գործողություններ իրականացնելու կարողությունների փորձարկումը։

Պահեստազորի զորավարժությանը մասնակցելում եմ 270 պահեստազորային, 37 միավոր տեխնիկա, ինչպես նաև 3 մասնավոր ընկերություններ, որոնք զբաղվում են բեռնափոխադրումներով։

Նշենք, որ այս տարի՝ մայիսի 4-15-ին, իրականացվել էր «Կայծակ-2015» զորավարժության գարնանային փուլը, որը անցկացվել էր Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ կայքը։

Վարժանքներին մասնակցել են 80 պահեստազորային, 10 միավոր տեխնիկա, ինչպես նաև ռազմաօդային ուժերի պահեստազորի զինծառայողներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *