Tag Archives: Լիտվա

Վրաստանը մասնակցում է Էստոնիայում միջազգային խոշոր զորավարժությանը

Էստոնիայում անցկացվող «Spring Storm-2017» («Գարնանային փոթորիկ») միջազգային զորավարժությունը. (արխիվ) Ապրիլ 29, 2019 11:44 | RAZM.INFO -

Ապրիլի 29–ին Էստոնիայում մեկնարկել է միջազգային «Spring Storm-2019» («Գարնանային փոթորիկ») խոշոր զորավարժությունը, որին մասնակցում է 13 երկրից շուրջ 9000 զինծառայող։ Մասնակից երկրների մեջ են նաև Վրաստանն ու Ուկրաինան։ Զորավարժությանը մասնակցելու է նաև Էստոնիայում տեղակայված ՆԱՏՕ–ի բրիգադը։

Continue reading

Հայաստանը և Լիտվան ստորագրել են ռազմական համագործակցության 2018 թ. ծրագիրը

Հունվար 31, 2018 14:08 | RAZM.INFO - Հունվարի 29-ին Վիլնյուսում Հայաստանը և Լիտվան ստորագրել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցության 2018 թվականի ծրագիրը, որը ներառում է տասից ավելի միջոցառումներ Հայաստանում և Լիտվայում: Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է 7 երկրների իր պաշտոնակիցներին

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումներից մեկը Մյունխենի համաժողովի շրջանակներում Փետրվար 18, 2017 20:34 | RAZM.INFO - Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցության շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-18-ին երկկողմ հանդիպումներ է ունեցել Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիբանանի պաշտոնակիցների և այլ պաշտոնյաների հետ։ Continue reading

Հայաստանը և Լիտվան ստորագրել են ռազմական համագործակցության 2017 թ. ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է լիտվական պատվիրակությանը և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին: Դեկտեմբեր 2, 2016 18:00 | RAZM.INFO - Դեկտեմբերի 1-2-ը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Կարոլիս Ալեկսայի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով եղել է Հայաստանում:  Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարը Լիտվայում հանդիպել է գործընկերոջը

Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարների հանդիպման պաշտոնական արարողությունը Հուլիս 13, 2016 10:48 | RAZM.INFO - Հուլիսի 12-ին պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին։ Continue reading

Լիտվայի նախագահը ստորագրել է պարտադիր ժամկետային զինծառայության հաստատման մասին հրամանը

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Հունիս 23, 2016 17:18 | RAZM.INFO - Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հունիսի 21-ին պարտադիր ժամկետային զինծառայության հաստատման և խառը հիմունքներով համալրման վերաբերյալ հրաման է ստորագրել: Continue reading

Լիտվայի արտգործնախարար. «ՆԱՏՕ-ի գումարտակը պաշտպանվածության ազդեցություն է ստեղծում»

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը Նկարը՝ DELFI գործակալության Հունիս 22, 2016 17:42 | RAZM.INFO - Լիտվայի արտաքին գործերի նախարար, նախկինում նաև պաշտպանության նախարար Լինաս Լինկյավիչյուսը (Linas Linkevičius) ռուսաստանյան «Կոմերսանտ» լրատվական կայքի հետ հարցազրույցում խոսել է Բալթյան երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի մեկական գումարտակ տեղակայելու մասին: Continue reading

Լիտվայում անցկացվում է միջազգային և տեղական 5 զորավարժություն. Վրաստանի ԶՈւ 3 սպա դիտորդ է

Iron Sword 2015 զորավարժության բացման արարողությունը։ Նկարը՝ Լիտվայի ԶՈւ պաշտոնական կայքի Նոյեմբեր 10, 2015 12:59 | RAZM.INFO - Նոյեմբերի 9-ին Լիտվայում մեկնարկել են միանգամից 5 տեղական և միջազգային զորավարժություններ, որոնք շարունակվելու են մոտ 1 ամիս։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցում են 2800 զինծառայող 11 երկրից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Բրիտանիայից, Գերմանիայից, Չեխիայից, Վրաստանից, Continue reading

Ստորագրվել է Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի համատեղ ռազմական բրիգադի մասին համաձայնագիր

Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները ստորագրում են ստեղծվելիք եռակողմ ռազմական LITPOLUKRBRIG բրիգադի մասին համաձայնագիր Հուլիս 27, 2015 18:55 | RAZM.INFO - Հուլիսի 24-ին Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները ստորագրել են ստեղծվելիք եռակողմ ռազմական LITPOLUKRBRIG (Lithuanian–Polish–Ukrainian Brigade) բրիգադի հրամանատարության և գործունեության վերաբերյալ տեխնիկական համաձայնագիր։ Continue reading

Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015

Ադրբեջանի ԶՈւ կին դիպուկահարներ Հուլիս 4, 2015 17:03 | RAZM.INFO - Ադրբեջանի ՊՆ Հասանովն այցելել է առաջնագծի զորամասեր ու մարտական դիրքեր • Ադրբեջանը գնդակոծությունից պաշտպանվելու համար սահմանամերձ գոտում կառուցում է պատեր • Ռազմինֆոն ամփոփել է հունիսին ադրբեջանական զինուժի անձնակազմի կորուստները Continue reading