Կաբարդինո-Բալկարիայում հատուկ գործողության ժամանակ սպանվել է ԻՊ տեղի պարագլուխը

Նոյեմբերի 10-ին Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում հայտարարվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ, որի ժամանակ ուժայինները շրջափակել էին բնակելի բազմահարկ շենք։ Գործողության ժամանակ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի ղեկավար Ռոբերտ Զանկիշիևը։Այս մասին հաղորդում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովին։

ՌԴ ուժայիններ։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

ՌԴ ուժայիններ։ Նկարը՝ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի

Նշվում է, որ հակաահաբեկչական գործողության ժամանակ բնակելի շենքում են եղել Զանկիշիևը և նրա մուսուլման կինը։ Վերջինս փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է, տարհանվել հատուկ գործողության վայրից ու տեղափոխվել հիվանդանոց։ Զանկիշիևի կինը ուժայինների հսկողության տակ է։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ քաղաքացիականների թվում տուժածներ չեն եղել, իսկ գործողության ժամանակ վիրավորվել է դաղստանյան ոստիկանության հատուկ նշանակության ջոկատային։

Տեղեկացնենք, որ Զանկիշիևը դաշնային հետախուզման մեջ էր, հայտնի էր «Աբդուլլա» անունով։ Գործողության ավարտից հետո Նալչիկում  հակաահաբեկչական գործողության ռեժիմը հանվել է։

2 responses to “Կաբարդինո-Բալկարիայում հատուկ գործողության ժամանակ սպանվել է ԻՊ տեղի պարագլուխը

  1. Pingback: Կաբարդինո-Բալկարիայում սպանվել է 14 զինյալ, այդ թվում՝ ԻՊ տեղի նորանշանակ պարագլուխը | Ռազմ.info

  2. Pingback: Կաբարդինո-Բալկարիայում անցկացվում են հակաահաբեկչական վարժանքներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *