Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռներն անցկացրել են վարժանքներ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռներն այսօր իրականացրել են մարտական կրակով վարժանք, որին հետևել են նաև երկրի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյյուբովը։Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի՝ Մի-24 Super Hind հարվածային ուղղաթիռը վարժանքի ժամանակ։ Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից

Ադրբեջանի՝ Մի-24 Super Hind հարվածային ուղղաթիռը վարժանքի ժամանակ։ Նկարը՝ Ադրբեջանի ՊՆ կայքից

Ռազմական օդաչուները խոցել են ցամաքային շարժական և անշարժ թիրախներ, տարբեր օբյեկտներ և պայմանական հակառակորդի զինտեխնիկան։

Ստուգվել է նաև ցամաքային ծառայությունների՝ ավիատեխնիկան պահետսային և օպերատիվ օդանավակայաններում բաշխելու պատրաստության մակարդակը։

Զորավարժության ժամանակ,  հաղորդագրության համաձայն, թիրախներ խոցելիս կիրառվել են նաև կառավարվող հրթիռներ։

Նշենք, որ թեև հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ ուղղաթիռների մասին է խոսքը, սակայն հրապարակված նկարներից և տեսանյութից երևում է՝ վարժանքներն իրականացվել են Մի-24 Super Hind հարվածային ուղղաթիռներով։ Նշենք, նաև, որ Մի-24 Super Hind-ը խորհրդային Մի-24 ուղղաթիռի հարավաֆրիկյան արդիականացումն է։

Պաշտպանության նախարարն ու փոխվարչապետը՝ անցկացվող վարժանքներին հետևելիս

Պաշտպանության նախարարն ու փոխվարչապետը՝ անցկացվող վարժանքներին հետևելիս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *