Իլհամ Ալիևն այցելել է երկրի ԶՈւ ՀՕՊ զորամասերից մեկն ու ծանոթացել Ս-300 համակարգերին (ֆոտո)

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերի նոր վերանորոգված զորամասերից մեկը, որտեղ ծանոթացել է հակաօդային պաշտպանության Ս-300 ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերին և դրանց հերթապահության կազմակերպմանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։

Իլհամ Ալիևի այցը Ս-300 ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» ԶՀՀ-ներով համալրված զորամաս

Այցի ընթացքում Ալիևին ուղեկցել են պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը և ռազմաօդային ուժեի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը։

Այցի ընթացքում Ալիևին ներկայացրել են Ս-300 ՄՊՈւ-2 զենիթահրթիռային համակարգերի արձակման կայանները, արձակման հրապարակը, զինատեսակի հրթիռների պահեստներն ու կառավարման հանգույցը։

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 10-ին, ադրբեջանական Haqqin.az լրատվակայքը հղում անելով սեփական աղբյուրներին հայտնել էր, որ դեռևս 2 ամիս առաջ «մասնագիտական անպիտանության» պատճառով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, ՀՕՊ ուժերի հրամանատար, փոխգնդապետ Թոֆիք Աբբասովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *