Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի նոյեմբերի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ զինված ուժերի անձնակազմը շուրջ 639511 մարդ է, ինչը, հոկտեմբերի ցուցանիշի համեմատ, աճել է 11370-ով (եղել է 628141), սեպտեմբերի համեմատ՝ 1690-ով (եղել է 637821), իսկ համեմատած հուլիսի տվյալներին՝ նվազել է 5627-ով (եղել է 645138)։ Այս մասին ամսվա սկզբին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։
Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 358 է, որից 325-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Նախորդ ամսվա տվյալների համեմատ՝ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում գեներալների թիվը չի փոփոխվել։
Սպաների ընդհանուր թիվը 39578 է, որից 32392-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6518-ը՝ ժանդարմերիայում, 668-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների ընդհանուր թվաքանակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 271-ով (եղել է 39849)։
Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 97499 է, որից 70290-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 25629-ը՝ ժանդարմերիայում, 1580-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակը հոկտեմբերի ցուցանիշների համեմատ նվազել է 786-ով (եղել է 98285)։
Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 22305 է, պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թիվը՝ 7480, որից 38-ը ծառայում է առափնյա անվտանգության ուժերում, իսկ 7442-ը՝ ցամաքային զորքերում։ Նախորդ ամսվա համեմատ՝ պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թիվը աճել է 1502-ով (եղել է 5978)։
Հատուկ պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 69773 է, որից 46668-ը ծառայում է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 22434-ը՝ ժանդարմերիայում, 671-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հոկտեմբերի համեմատ՝ հատուկ պայմանագրային եֆրեյտորների թվաքանակը նվազել է 403-ով (եղել է 70176)։
Պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թիվը 350695 է, որից 255574-ը ծառայում է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 93377-ը՝ ժանդարմերիայում, 1744-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հոկտեմբերին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ՝ պարտադիր զինծառայություն անցնողների թվաքանակն ընդհանուր ավելացել է 11671-ով (եղել է 339024)։
Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 51863 է, որից 47485-ը ծառայում է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3459-ը՝ ժանդարմերիայում, 919-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հոկտեմբերի համեմատ՝ ցուցանիշը նվազել է 214-ով (եղել է 52077)։
Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 639511 է, որից 460176-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 173754-ը՝ ժանդարմերիայում, 5621-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների թվաքանակը աճել է 10274-ով, ժանդարմերիայում՝ 1029-ով, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 107-ով։
Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զորքի 40 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով է ծառայում զինծառայողների 38 տոկոսը, ժանդարմերիայում՝ 45 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 63 տոկոսը։
Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի ԶՈւ թվաքանակն աղյուսակով:
Զինվորական կոչում | Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ | Ժանդարմերիա | Առափնյա անվտանգություն | Ընդհանուր թվաքանակ |
Գեներալ, ծովակալ | 325 | 32 | 1 | 358 |
Սպաներ | 32392 | 6518 | 668 | 39578 |
Ենթասպաներ | 70290 | 25629 | 1580 | 97499 |
Պայմանագրային ժանդարմներ | — | 22305 | — | 22305 |
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ | 46668 | 22434 | 671 | 69773 |
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ | 7442 | — | 38 | 7480 |
Պայմանագրային անձնակազմ | 157117 | 76918 | 2958 | 236993 |
Զորակոչված անձնակազմ | 255574 | 93377 | 1744 | 350695 |
Քաղաքացիական կազմ | 47485 | 3459 | 919 | 51863 |
Ընդհանուր թվաքանակ | 460176 | 173754 | 5621 | 639511 |
Պայմանագրայինների թիվը՝ %-ով | 38 | 45 | 63 | 40 |