Թուրքիայում քրդերը պայթեցրել են զինվորական մեքենաներ. կան զոհեր

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփի գավառում PKK-ի զինյալների ճանապարհին տեղադրած ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է  զինվորական մեքենայի անցման ժամանակ։ Արդյունքում 4 ուժային վիրավորվել է, որոնցից 3-ը ավելի ուշ մահացել են հիվանադանոցում։ Այս մասին հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։

Շրնաքում պայթյունի հետևանքով 3 ուժային է սպանվել։

Շրնաքում պայթյունի հետևանքով 3 ուժային է սպանվել։

Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում PKK-ի զինյալները պայթեցրել են զինվորական զրահամեքենա, ինչի հետևանքով վիրավորվել է 21 ուժային։ PKK-ի զինյալների հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։

Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում Դիարբեքիրի Սիլվան գավառում պարետային ժամ հայտարարելու համար բողոքի ակցիա կազմակերպած «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) 15 անդամ է ձերբակալվել, այդ թվում նաև Իզմիրի HDP-ի նահանգային կառույցի նախագահ Դիլեք Այքանը։ Այս մասին հայտնում է Դողան լրատվական գործակալությունը։

Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում, ոստիկանական զրահապատ մեքենայի անցնելու պահին, պայթել է PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։ Արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական, վիրավորվել՝ երկու ուժային, երկու քաղաքացիական։ Այս մասին հայտնում է Դողան լրատվական գործակալությունը։

Թուրքիայի հարավարևելյան Դիարաբեքիր նահանգի Սիլվան գավառում զինվորական զրահապատ մեքենայի անցնելու պահին պայթել է PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։ Վիրավորվել են մի քանի զինծառայողներ։ Վիրավորված ուժայինների հստակ թիվը նշվում։ Այս մասին հայտնում է լրատվական IMCTV կայքը։

Թուրքիայի հարավարևելյան Դիարաբեքիր նահանգի Սիլվան գավառում PKK-ի զինյալների դեմ անվտանգության ուժերի հատուկ գործողության ընթացքում սպանվել է մեկ լեյտենանտ, վիրավորվել՝ մեկ զինծառայող։ Այս մասին հայտնում է Դողան լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին չորս ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Հարկ է նշել, որ թուրք-քրդական բախումները «զուգադիպեցին» Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանի հետ, որոնք հայտարարվել էին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, քանի որ հունիսի 7-ին ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չէր հաջողվել խորհրդարանական մեծամասնություն կազմել։ Իսկ կոալիցիա կազմելու ԱԶԿ-ի «փորձերը» դատապարտվեցին անհաջողության։

Նշենք, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, թուրքական և արևմտյան մամուլը, թուրք-քրդական հարաբերությունների սրման համար մեղադրեցին նախագահ Էրդողանին, ով, միտումնավոր ապակայունացնելով երկրում ներքաղաքական իրավիճակը, միահեծան իշխանության հասնելու նպատակ ուներ, ինչը և հաջողվեց վերջինիս նոյեմբերի 1-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *