Ֆրանսիան ավիահարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայում

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 8-ին Սիրիայի՝ Իրաքի հետ սահմանային Դեր Զոր քաղաքում հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նավթահորերին։ Այս մասին AFP-ի փոխանցամամբ՝ երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Սենեգալի մայրաքաղաք Դաքարում կայացած «Աֆիկայի խաղաղության և անվտանգության» ֆորումի ժամանակ լրագրողներին հայնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։

Ֆրանսիական Dassault Rafale կործանիչը

Ֆրանսիական Dassault Rafale կործանիչը

ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային միանալուց հետո սա Ֆրանսիայի 3-րդ գործողությունն է Սիրիայում։ Նախորդ երկու հարվածներով ֆրանսիական օդուժը խոցել էր իսլամիստների մարզումների ճամբարները, որտեղ մարզվողները, ենթադրվում էր, կարող էին վտանգավոր լինել Ֆրանսիայի համար։

Հավելենք, որ նոյեմբերի 5-ին Ֆրասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ընդլայնել ԻՊ դեմ իրենց գործողությունները՝ ներառելով բոլոր այն կողմերը, որտեղից կարող է վտանգ սպառնալ իրենց և հավելել, որ Ֆրանսիան նախատեսում է պայքարի մեջ ներառել նաև իր միջուկային Charles de Gaulle ավիակիրը, որը կօժանդակի ԻՊ դեմ կռվելու համար Հորդանանում և Արաբական Միացյալ Էմիրություններում  տեղակայված 6 միավոր Mirage (3-ական Mirage 2000D և Mirage 2000N) և 6 միավոր Rafale ֆրանսիական կործանիչներին ու 700 զինծառայողներին։

Ավելացնենք, որ դեռևս 2014-ի աշնանը Ֆրանսիան միացել էր ԱՄՆ գլխավորած կոալիցիային, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ օդային գործողություններ էր իրականացնում Իրաքում և Սիրիայում: Սակայն ֆրանսիական կողմը մինչ այս տարվա սեպտեմբեր մասնակցում էր միայն Իրաքում ԻՊ դեմ ավիահարվածներին՝ հրաժարվելով գործողությունների մասնակցել Սիրիայում: Եվ միայն սեպտեմբերին արդեն նշված երկու գործողություններով Ֆրանսիան «մտավ» նաև Սիրիա:

Նշենք նաև, որ ԻՊ-ի դեմ պայքարը սուր բնույթ է ստացել 2014-ի կեսերին՝ այն բանից հետո, երբ կազմակերպության զինյալները հսկայական տարածքներ գրավեցին ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում:

Վերջիններիս դեմ պայքարում են ինչպես համապատասխանաբար Իրաքի և Սիրիայի կառավարկան ուժերը, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգեի ուժերը, այնպես էլ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան, որին միացել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Հորդանանը, Ավստրալիան, Կանադան և այլ երկրներ:

Իսկ այս տարվա սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ և այլ ահաբեկչական կազմակերպությունների դիրքերին: Իրանն իր հերթին պաշտոնապես միայն ռազմական խորհրդատուներ է ուղարկում Սիրիա՝ կառավարական բանակին մարզելու:

Սակայն կողմերը չեն համատեղում  իրենց ուժերը, իսկ երբեմն էլ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին՝ այս կամ այն կազմակերպությանը գաղտնի օժանդակելու համար:

2 responses to “Ֆրանսիան ավիահարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայում

  1. Pingback: Ֆրանսիան Սիրիայում իր ամենալայնածավալ հարձակումն է սկսել ԻՊ դեմ | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ-ն և Ֆրանսիան համատեղ հարված կհասցնեն ԻՊ դիրքերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *