Monthly Archives: Նոյեմբեր 2013

Թաիլանդում ցուցարարները շրջափակել են զինված ուժերի շտաբի շենքը

Նոյեմբեր 29, 2013 13:10 | RAZM.INFO - Բանգկոկում հակակառավարական ցույցի մասնակիցները ներխուժել են զինված ուժերի շտաբի շենք։ Միևնույն ժամանակ ցուցարարների մի մասն էլ շրջափակել է Թաիլանդի իշխող կուսակցության գրասենյակը։ Continue reading

ԱՄՆ-ում նոր Scorpion ինքնաթիռի վերգետնյա փորձարկումներ են ընթանալու

Նոյեմբեր 29, 2013 12:01 | RAZM.INFO - Ամերիկյան Textron ընկերությունը հայտարարել է նոր հարվածային Scorpion ինքնաթիռների՝ թռիչքուղու վրա վերգետնյա փորձարկումների մասին, որոնց հաջորդելու են առաջիկայում կայանալիք առաջին թռիչքն ու թռիչքային փորձարկումները։ Continue reading

Լիբիայում զինապահեստ է պայթել. կան զոհեր

Նոյեմբեր 29, 2013 12:00 | RAZM.INFO - Նվազագույնը 40 հոգի է մահացել նոյեմբերի 28-ին Լիբիայի հարավ-արևմոտյան Սաբհա քաղաքի զինապահեստի պայթյունի հետևանքով։ Ըստ վարկածներից մեկի՝ պայթյունը գրանցվել է, երբ տեղացիները փորձել են զինամթերք գողանալ պահեստից։ Continue reading

Ռուսական Սկորպիոն զրահամեքենաները երաշխավորվել են սերիական արտադրության

Նոյեմբեր 29, 2013 11:08 | RAZM.INFO - Ռուսական «Սկորպիոն» զրահամեքենաների ընտանիքի 3 տարբերակներ անցել են պետական փորձարկումների փուլն ու երաշխավորվել են սպառազինության ընդունվելու համար։ Continue reading

Կրակ են բացել Սիրիայում ՌԴ դեսպանատան ուղղությամբ. կա զոհ

Նոյեմբեր 29, 2013 11:07 | RAZM.INFO - Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում նոյեմբերի 28-ին հարձակվել են Ռուսաստանի դեսպանատան վրա՝ ականանետերից կրակ բացելով: Վիրավորվել է 9 հոգի, այդ թվում՝ դեսպանատան սիրիացի պահակները, այս պահի դրությամբ կա մեկ զոհ, ով սիրիացի է: Continue reading

«Վարշավյանկա» նախագծի սուզանավը ջուրն է իջեցվել

«Վարշավյանկա» նախագծի սուզանավերից Նոյեմբեր 29, 2013 11:01 | RAZM.INFO - Պետերբուրգյան «Ադմիրալական նավաշինարան» նավաշինական ձեռնարկությունը 2013 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար ջուրն է իջեցրել 636.3 «Վարշավյանկա» նախագծի «Նովոռոսիյսկ» առաջին դիզել-էլեկտրական շարժիչով սուզանավը։ Continue reading

Ադրբեջանում անցկացվել է «ՆԱՏՕ-ի օրեր» խորագրով գիտաժողով

Նոյեմբեր 29, 2013 11:00 | RAZM.INFO - Ադրբեջանում նոյեմբերի 25-28-ն ընթացել է «ՆԱՏՕ-ի օրեր» խորագրով գիտաժողովը՝ կազմակերպված ՆԱՏՕ-ի՝ ձևափոխության գծով հրամանատարության և Եվրոպայում դաշնակիցների ուժերի բարձրագույն հրամանատարության կողմից։ Continue reading

102-րդ ռազմաբազայի անձնակազմի փոխարինման համար 2000 զինծառայող է ժամանել

Նոյեմբեր 28, 2013 19:37 | RAZM.INFO -

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայությունն ավարտած զինծառայողներն արդեն մեկնում են Վոլգոգրադ և Բուդենովսկ  քաղաքներ, որտեղից էլ կզորացրվեն։ Այս պահի դրությամբ Continue reading

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է նոր ռազմածովային բազա (ֆոտո)

Նոյեմբեր 28, 2013 19:36 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար, ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նրա տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովն օրերս այցելել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի նոր բազան։ Continue reading

Թուրքիան կարող է ականազերծել Հայաստանի և Իրանի հետ սահմանը

Նոյեմբեր 28, 2013 17:38 | RAZM.INFO - Թուրքիան պատրաստվում է ականազերծել Հայաստանի և Իրանի հետ սահմանային հատվածները, իսկ աշխատանքների համար գումարի մեծ մասը տրամադրում է Եվրամիությունը։ Continue reading