Կրակ են բացել Սիրիայում ՌԴ դեսպանատան ուղղությամբ. կա զոհ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում նոյեմբերի 28-ին հարձակվել են Ռուսաստանի դեսպանատան վրա՝ ականանետերից կրակ բացելով: Վիրավորվել է 9 հոգի, այդ թվում՝ դեսպանատան սիրիացի պահակները, այս պահի դրությամբ կա մեկ զոհ, ով սիրիացի է:

ՌԴ դեսպանատունը Սիրիայում

ՌԴ դեսպանատունը Սիրիայում

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, հարձակում իրականացնողները եղել են «ոչ կառավարական զինված խմբավորումներից»: Ականներից մեկն ընկել է դեսպանատան տարածքում, իսկ մյուսը պայթել է դրան կից: ՌԴ քաղաքացիները հարձակման հետևանքով չեն տուժել:

ՌԴ ԱԳՆ-ից հաղորդել են՝ դիտարկում են պատահածը՝ որպես ահաբեկչական գործողություն՝ հույս հայտնելով, որ կազմակերպիչներն ու իրագործողները կպատժվեն:

Նշենք, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի պայմաններում բազմաթիվ պետությունների դեսպանատներ փակվել են անորոշ ժամկետով: Ռուսաստանն այն եզակի երկրներից է, որի դեսպանատունը շարունակում է գործել բնականոն ընթացքով:

Հիշեցնենք, որ ՌԴ դեսպանատունը Սիրիայում հարձակման էր ենթարկվել դեռևս ընթացիկ տարվա սեպտեմբերին, վիրավորվել էր երկու հոգի: Հարձակումներից զերծ չէր մնացել նաև Վատիկանի դեսպանությունը: Նոյեմբերի սկզբին դեսպանատան տարածքում ական էր պայթել, տուժածներ չեն եղել:

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100-120 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *