Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար, ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նրա տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովն օրերս այցելել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի նոր բազան։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, նախարարն ու ԳՇ պետը ծանոթացել են բազայում տարվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Ըստ աղբյուրի՝ նախարարը կոչ է արել հնարավորինս շուտ ավարտել բազայի կառուցումը։
Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի հաղորդում ռազմաբազայի տեղակայման վայրն ու շինարարության ավարտի նախատեսված ժամկետները։ Այնուհանդերձ, դեռևս նոյեմբերի 3-ին հայտնի էր դարձել՝ Ադրբեջանի Ղարադաղի շրջանի Պուտա ավանում ՌԾՈւ ռազմաբազա է կառուցվում։
Ադրբեջանի ՌԾՈւ նոր ռազմաբազա