Պետերբուրգյան «Ադմիրալական նավաշինարան» նավաշինական ձեռնարկությունը 2013 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար ջուրն է իջեցրել 636.3 «Վարշավյանկա» նախագծի «Նովոռոսիյսկ» առաջին դիզել-էլեկտրական շարժիչով սուզանավը։
Եվս երկու միավոր նմանատիպ սուզանավ՝ «Դոնի Ռոստովն» և «Ստարիյ Օսկոլը», կառուցման տարբեր փուլերում գտնվում են նավաշինարանում։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նավը նավատորմի կազմում կընդգրկվի 2014 թվականին։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ռուսական նավատորմին փոխանցել «Վարշավյանկա» նախագծի 6 միավոր սուզանավ, որից վերջինը հնանձնվի 2016 թվականին։
«Վարշավյանկա» նախագիծն իրականացվում է Սևծովյան նավատորմի նավերը թարմացնելու համար։ Այս պահի դրությամբ ծառայություն են իրականացնում երկու սուզանավ՝ «Ալրոսան» և «Սուրբ Գեորգի իշխան» նավերը։ Վերջինս հիմա վերանորոգման և արդիականացման փուլում է։
Տեղեկացնենք, որ դիզել-էլեկտրական սուզանավերն աշխատում են երկու ձևով՝ դիզելային շարժիչով նավը աշխատում է ջրի մակերևույթով նավարկելիս, իսկ էլեկտրականով՝ ստորջրյա նավարկության ժամանակ։
Pingback: Ռուսաստանը ջուրն է իջեցրել «Վարշավյանկա» նախագծի երկրորդ սուզանավը | Ռազմ.info
Pingback: Սևծովյան նավատորմի համար նախատեսված առաջին «Վարշավյանկան» շարունակում է փորձարկումները | Ռազմ.info