Լիբիայում զինապահեստ է պայթել. կան զոհեր

Նվազագույնը 40 հոգի է մահացել նոյեմբերի 28-ին Լիբիայի հարավ-արևմոտյան Սաբհա քաղաքի զինապահեստի պայթյունի հետևանքով։ Ըստ վարկածներից մեկի՝ պայթյունը գրանցվել է, երբ տեղացիները փորձել են զինամթերք գողանալ պահեստից։

Լիբիա, Սաբհա

Լիբիա, Սաբհա

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, մայրաքաղաք Տրիպոլիից 650 կմ դեպի հարավ տեղակայված քաղաքում պահեստից այդ օրը փորձել են գողանալ ոչ թե զենք-զինամթերք, այլ պղնձե լարեր։ Կասկածյալների թվում են աֆրիկյան տարբեր երկրներից Լիբիա գաղթած զինյալները։

Տեղական իշխանությունների խոսքերով՝ զոհերի թիվը կարող է աճել։ Տուժածների թիվն այս պահի դրությամբ անցնում է մեկ տասնյակից։

Պայթյունի պատճառների մասին ստույգ տեղեկություններ դեռևս չկան։

Հիշեցնենք, որ 2011-ի սեպտեմբերին հայտնի էր դարձել՝ Սաբհի քաղաքի մերձակայքում ուրանի պահեստներ են գտել։ Տակառներում պահվում էր դեղնավուն նյութ, որը, ըստ երևույթին, ուրանի խտանյութ էր՝ ռադիոակտիվության ցածր մակարդակի։ Այնուհանդերձ, նույնիսկ այս տեսքով նյութը պիտանի էր միջուկային զենք պատրաստելու համար կիրառվելուն։ Տեղեկություններ չկան այդ նյութով լի տակառների ճակատագրի վերաբերյալ։ Պարզ չէ նաև՝ արդյոք ուրանի պահեստը վնասներ է կրել պայթյունի հետևանքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *