Ադրբեջանում անցկացվել է «ՆԱՏՕ-ի օրեր» խորագրով գիտաժողով

Ադրբեջանում նոյեմբերի 25-28-ն ընթացել է «ՆԱՏՕ-ի օրեր» խորագրով գիտաժողովը՝ կազմակերպված ՆԱՏՕ-ի՝ ձևափոխության գծով հրամանատարության և Եվրոպայում դաշնակիցների ուժերի բարձրագույն հրամանատարության կողմից։

Համաձայն Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքի տվյալների՝ գիտաժողովի նպատակն Ադրբեջանի ռազմակրթական հաստատությունների դասախոսական կազմին, կուրսանտներին և ուսանողներին ՆԱՏՕ-ի կառուցվածքի և առաքելությանը ծանոթացումն է։

Ըստ նույն աղբյուրի՝ դասախոսությունների ընթացքում խոսվել է նաև խաղաղապահ առաքելության ու դրա իրականացման շուրջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը միացել է ՆԱՏՕ-ի Անհատական համագործակցության գործողությունների ծրագրին՝ IPAP-ին 2005-ին, իսկ PAP-ին՝ 1997-ին, որի շրջանակներում ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի փորձագետները պարբերաբար այցելում են Ադրբեջան, ամփոփում ու գնահատում կատարված աշխատանքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *