Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 հուլիսի, 2016

Թշնամու կրակոցներից վիրավորվել է ՊԲ զինծառայող • ՀՀ ԶՈւ հետախույզները հրաձգության մրցույթի են մասնակցել Բելառուսում • Հայտնի են «Միջազգային բանակային խաղերին» Հայաստանի մասնակցության օրերը • ՀՀ ԶՈւ օդաչուները իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ • ՀՀ նախագահը մասնակցել է ՌՈւՀ-երի շրջանավարտների սպայական վկայականների հանձնմանը • ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսը ամփոփել է երկրորդ եռամսյակը • Ամփոփվել են ՀՀ ԶՈւ 1-ին կիսամյակի աշխատանքները • ՊՆ-ում քննարկել են ԶՈւ թիկունքային ապահովման հարցեր • Քննարկվել են ՀՀ ՊՆ 2017թ. բյուջեի պլանավորման հարցեր • Կայացել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը •  ԱՄՆ մասնագետների հետ քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հարցեր • Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի ստորաբաժանումները վարժանքներ են արել

ՀՀ ՊՆ ՌՈւՀ-երի շրջանավարտների հանդիսավոր երթը • ՀՀ ԶՈւ օդաչուները ուսումնամարզական թռիչքները ՅաԿ-52 ինքնաթիռներով • ՀՀ ՊՆ-ում ամփոփում են առաջին կիսամյակի արդյունքները • Հայկական զինուժի տանկային անձնակազմը խոցում է թիրախը Տանկային բիաթլոն-2015 մրցույթի ժամանակ

ՀՀ ՊՆ ՌՈւՀ-երի շրջանավարտների հանդիսավոր երթը • ՀՀ ԶՈւ օդաչուները ուսումնամարզական թռիչքները ՅաԿ-52 ինքնաթիռներով • ՀՀ ՊՆ-ում ամփոփում են առաջին կիսամյակի արդյունքները • Հայկական զինուժի տանկային անձնակազմը խոցում է թիրախը Տանկային բիաթլոն-2015 մրցույթի ժամանակ

• Շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժն Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգային, այդ թվում՝ դիպուկահար զենքերով արձակել է մոտ 2400 կրակոց։ Հունիսի 29-ին թշնամու կրակոցից ՊԲ արևելյան դիրքերից մեկում վիրավորվել է զինծառայող Հրաչ Գևորգյանը:

Հրաձգային զենքերով կրակոցներից բացի հուլիսի 26-ին թշնամին կիրառել է ԱԹՍ-ներ, հուլիսի 28-ին Թալիշի ուղղությամբ կրակել է ՌՊԳ-7 նռնականետով, իսկ հուլիսի 29-ին Ակնայի ուղղությամբ կիրառել է 60 մմ ականանետ:

• Հուլիսին Բելառուսում անցկացվել է «մարտավարական հրաձգության» միջազգային մրցույթ, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի հատուկ և զորային հետախուզության ստորաբաժանումների զինծառայողներ:

Հայկական անձնակազմի տանկը՝ թիրախը խոցելիս. Տանկային բիաթլոն 2015

Հայկական անձնակազմի տանկը՝ թիրախը խոցելիս. Տանկային բիաթլոն 2015

• «Միջազգային բանակային խաղերի» շրջանակում «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի առաջին փուլում՝ «Անհատական մրցավազքում», Հայաստանի երեք տանկային անձնակազմերը կանաչ գույնի տանկերով հանդես կգան հուլիսի 30-ին, օգոստոսի 1-ին և 5-ին: Հայաստանը Զիմբաբվեի, Ղազախստանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ կմրցի «Զինվորական հետախուզության գերազանցիկները-2016» մրցույթի շրջանակներում:

• Հուլիսի 26-27-ին ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության ենթակա ուսումնական ավիացիոն էսկադրիլիայում իրականացվել են ՅաԿ-52 ինքնաթիռներով ուսումնամարզական թռիչքներ:

• Հուլիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտներին են հանձնել առաջին սպայական կոչումները։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ ՊՆ ՌՈւՀ-երի շրջանավարտների հանդիսավոր երթը սպայական վկայականների շնորհման արարողության ժամանակ

ՀՀ ՊՆ ՌՈւՀ-երի շրջանավարտների հանդիսավոր երթը սպայական վկայականների շնորհման արարողության ժամանակ

• Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ բանակային 4-րդ կորպուսում ամփոփվել են 2016թ.ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի աշխատանքների արդյունքները և քննարկվել են առաջիկա խնդիրները:

• Հուլիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել են զինված ուժերում 2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքները, զինվորական կարգապահության վիճակը և կատարելագործման ուղիները:

• Հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ-ում անցկացվել է զինված ուժերի թիկունքային ապահովման խնդիրներին նվիրված խորհրդակցություն:

• Հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ-ում անցկացվել է ֆինանսաբյուջետային խնդիրների քննարկման խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է նաև ՊՆ կենտրոնական ապարատի օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարն այլ ոլորտներ ուղղորդելու հարցը:

• Հուլիսի 26-29-ին ՀՀ ՊՆ-ում անցկացվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը:

ԱՄՆ խորհրդատվական խմբի հանդիպումը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ

ԱՄՆ խորհրդատվական խմբի հանդիպումը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ

• Հուլիսի 25-29-ին Երևանում է եղել ԱՄՆ խորհրդատվական թիմը, որի այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման հարցերում:

• Շաբաթվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումները ավելի քան 1500 զինծառայողների և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների ներգրավմամբ կրակային մարտավարական զորավարժություն են սկսել «Ալագյազ» զորավարժարանում: Ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների մոտ 300 զինծառայող էլ դաշտային ելքի է մասնակցում Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում: Բացի այդ, բազայի հետախույզները հայաստանյան «Փամբակ» զորավարժարանում 100 կմ երթից հետո անցել են լեռնային վարժանքների, որոնց ներգրավված է 300 զինծառայող։ Վարժանքները տևելու են մինչև օգոստոսի կեսերը։

Շաբաթվա ընթացքում Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի հրետանավորները «Ալագյազ» զորավարժարանում կատարում են հրաձգության վարժանքներ՝ օգտագործելով նաև անօդաչու թռչող սարքեր: Ներգրավված են 300 զինծառայող, շուրջ 100 միավոր տեխնիկա: Բացի այդ, ռազմաբազայի զինծառայողները դիպուկահար հրացաններով մրցույթներ են անցկացնում Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում: Վարժանքին ներգրավված է մեկամսյա պատրաստություն անցած 100 զինծառայող:

Տարածաշրջանի ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *