Հուլիսի 26-27-ին ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության ենթակա ուսումնական ավիացիոն էսկադրիլիայում իրականացվել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց մասնակցել են ուսումնական էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչները և հրամանատարական կազմը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Ուսումնամարզական թռիչքների նպատակն էր ստուգել օդաչու-հրահանգիչների թռիչքային հմտությունները և հրահանգչամեթոդական պատրաստությունը:
Ինչպես երևում է ՊՆ կայքում հրապարակված լուսանկարներից, թռիչքները կատարվել են ՅաԿ-52 ուսումնամարզական ինքնաթիռներով:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info