Ռուսաստանում հուլիսի վերջին մեկնարկող «Տանկային բիաթլոն 2016» մրցույթի առաջին փուլում՝ «Անհատական մրցավազքում», Հայաստանի երեք տանկային անձնակազմերը հանդես կգան հուլիսի 30-ին, օգոստոսի 1-ին և 5-ին: Այդ օրերին Հայաստանցի տանկիստների մրցակիցներ կլինեն հետևյալ երկրների ներկայացուցիչները.
Հուլիսի 30 | Օգոստոսի 1 | Օգոստոսի 5 |
Մոնղոլիա | Նիկարագուա | Մոնղոլիա |
Քուվեյթ | Բելառուս | Հնդկաստան |
Հայաստան | Հայաստան | Հայաստան |
Ղազախստան |
«Տանկային բիաթլոնին» մասնակցում է 17 երկիր, այդ թվում նաև Ադրբեջանը, Իրանը, Ղասախստանը և Բելառուսը: Երկրներից յուրաքանչյուրը ներկայացրել է չորսական տանկային անձնակազմ, որոնցից երեքը՝ հիմնական, մեկը՝ պահեստային, բոլորը միասին կազմում են 12 մարդ:
Անձնակազմի մեջ է մտնում նաև առանձին հրամանատարը, 2 մարզիչ, տեխնիկական սպասարկման բաժնի 6 մասնագետ:
Առաջին փուլում՝ անհատական մրցույթի ժամանակ, տանկերը անցնելու են 3-ական շրջան՝ խոչընդոտներ հաղթահարելով.
- Առաջին շրջանում հրաձգություն թնդանոցով (թիրախ՝ «տանկ»)
- Երկրորդ շրջանում հրաձգություն զենիթային գնդացիրով (թիրախը՝ «ուղղաթիռ»)
- Երրորդ շրջանում հրաձգություն ՊԿՏ զույգված գնդացիներով (թիրախը՝ «նռնականետորդ»)
Առաջին փուլի արգելքներից են արգելափակոցի և մանևրումի հատվածամասը, ծանծաղուտը, հակատանկային խրամը, զառիվերը, սարալանջը և այլն:
Տանկային անձնակազմերը մրցելու են ռուսաստանյան կողմի տրամադրած Տ-72Բ3 տանկերով, քանի որ այդ տանկերից առկա են բոլոր երկրների սպառազինության մեջ, ու անձնակազմերը ծանոթ են դրանց: Չինաստանը և Բելառուսը ներկայանալու են սեփական տանկերով:
Հայաստանի հարևաններից Իրանը և Ադրբեջանն առաջին անգամ են մասնակցելու տանկային բիաթլոնին, և նրանց մրցակիցներն են.
Հուլիսի 31 | Օգոստոսի 2 | Օգոստոսի 6 |
Վենեսուելա | Սերբիա | ԴՈՍԱԱՖ (ՌԴ) |
Զիմբաբվե | ԴՈՍԱԱՖ (ՌԴ) | Տաջիկստան |
Տաջիկստան | Տաջիկստան | Ադրբեջան |
Ադրբեջան | Ադրբեջան |
Օգոստոսի 3 | Օգոստոսի 5 | Օգոստոսի 7 |
Սերբիա | Մոնղոլիա | Զիմբաբվե |
Բելառուս | ԴՈՍԱԱՖ (ՌԴ) | Իրան |
Իրան | Իրան | Չինաստան |
Տաջիկստան | Չինաստան |
Մրցույթն անցկացվելու Ռուսաստանում՝ Մոսկվայի մոտ՝ Ալաբինո զորավարժարանում։ Այն բաղկացած է երեք փուլից.
- «Անհատական մրցավազք»
- «Էստաֆետ-կիսաեզրափակիչ»
- «Էստաֆետ-եզրափակիչ»
Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոնը» անցկացվում է «բանակային միջազգային խաղերի» շրջանակներում: Վերջինս անցկացվում է 2015 թվականից, սակայն «խաղերի» շրջանակներում անցկացվող մրցույթների մի մասը, այդ թվում՝ տանկային բիաթլոնը, առանձին անցկացվում էին նաև մինչ այդ: «Տանկային բիաթլոնի» մասին մանրամասն այստեղ:
Ինչ վերաբերում է «Բանակային միջազգային խաղերին», ապա դրանք այս տարի կանցկացվեն հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը նախաձեռնող երկիր Ռուսաստանում, իսկ որոշ մրցույթներ էլ՝ Ղազախստանում: Խաղերի ընթացքում անցկացվելու է առաջնություն 23 մրցաձևից:
Հիշեցնենք, որ «Բանակային միջազգային խաղեր 2016»-ին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու 47 երկիր, որոնցից հրավերն ընդունել են 21 մասնակից, այդ թվում նաև Ղրղստանը, Տաջիկստանը և Ղասախստանը: Մասնակցությունից հրաժարվել է 17 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ:
Pingback: Սև և Կասպից ծովերում մեկնարկել է «Ծովային գավաթ-2016» մրցույթը | Ռազմ.info