Քննարկվել են ՀՀ ՊՆ 2017թ. բյուջեի պլանավորման հարցեր

Այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ ՊՆ-ում անցկացվել է ֆինանսաբյուջետային խնդիրների քննարկմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որի նպատակն էր վերստուգել ընթացիկ տարվա ֆինանսաբյուջետային ծախսերի կատարողականը, ընդհանրացնել ֆինանսաբյուջետային ոլորտին առնչվող հարցերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Ֆինանսաբյուջետային հարցերով ՀՀ ՊՆ խորհրդակցություն

Ֆինանսաբյուջետային հարցերով ՀՀ ՊՆ խորհրդակցություն

Հանդիպմանը քննարկվել է նաև պաշտպանական գերատեսչության 2017 թվականի բյուջեի պլանավորման գործընթացը, կատարվել են որոշակի ճշտումներ:

Խորհրդակցության մասնակիցները ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ:

Քննարկվել է նաև ՊՆ կենտրոնական ապարատի օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարն այլ ոլորտներ ուղղորդելու հարցը:

Ոլորտի պատասխանատուներն ընդգծել են փաստը, որ վերջին տարիներին զինված ուժերում նվազել են ֆինանսական հոսքերի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, միաժամանակ ամրապնդվել են գնումների գործընթացի ապագաղտնիացումն ու թափանցիկությունը:

One response to “Քննարկվել են ՀՀ ՊՆ 2017թ. բյուջեի պլանավորման հարցեր

  1. Pingback: ՀՀ ՊՆ-ում քննարկել են ԶՈւ թիկունքային ապահովման հարցեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *