Հայաստանի ռուսաստանյան բազայում սկսվել են դիպուկահարների մրցումներ

Հայաստանում ռուսաստանյան բազայի զինծառայողները դիպուկահար հրացաններով մրցույթներ են անցկացնում Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում: Վարժանքին ներգրավված են մեկամսյա պատրաստություն անցած 100 զինծառայողներ: Այս մասին հուլիսի 26-ին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության

102-րդ ռազմաբազայի դիպուկահարներից (արխիվ)
Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայության

Մրցույթում գնահատվելու են հրաձգության դիպուկությունը 100-1500 մ հեռավորության վրա, քողարկման հմտությունը, պայմանական հակառակորդի բացահայտումը, նրա չեզոքացումը մեկ կրակոցով, ծածուկ տեղաշարժումը, ինչպես նաև կրակի դիրքից աննկատ հեռանալը:

Վարժանքները կավարտվեն մարտավարական, ինժեներական պատրաստության, տեղագրության, կապի և հետախուզության նորմատիվների ստուգումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *