Հունիսի 29-ին` ժամը 23:25-ի սահմաններում, թշնամու կրակոցից ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորվել է զինծառայող, 1996թ. Հրաչ Վաղինակի Գևորգյանը: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ընդհանուր առմամբ, հուլիսի լույս 30-ի գիշերն Արցախի շփման գծում հակառակորդը կրակել է 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 670 կրակոց:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info