102-րդ ռազմաբազայի հրետանավորները վարժանքներ են անցկացնում «Ալագյազում»

Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի հրետանավորները «Ալագյազ» զորավարժարանում կատարում են հրաձգության վարժանքներ՝ օգտագործելով նաև անօդաչու թռչող սարքեր:   Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հրետանավորների վարժանքներին ներգրավված են 300 զինծառայող, շուրջ 100 միավոր հրետանային տեխնիկա, այդ թվում`«Գրադ» հրետանային համակարգ, «Պոդնոս» ականանետ, հակատանկային «Կոնկուրս» հրթիռային համալիր, «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից:

Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանը կրակելիս Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանը կրակելիս (արխիվ)
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Զինծառայողները գործնական հրաձգությունների ընթացքում կատարել են իրենց առաջին կրակոցները ականանետերից, հրետանային, հրթիռային, հակատանկային զինատեսակներից:

Օգտագործվել են «Տախիոն», «Օրլան-10» ԱԹՍ-ներ, որոնց հաշվարկներով հայտաբերվել և հրետնավորներին են փոխանցվել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերի, մարտական տեխնիկայի կորդինատներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *