Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց: Այս մասին տեղակացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներից, շփման գծի հարավային ուղղությամբ արձանագրվել են նաև հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները համապատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info