Հուլիսին Բելառուսում անցկացվել է «մարտավարական հրաձգության» միջազգային մրցույթ, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի հատուկ և զորային հետախուզության ստորաբաժանումների զինծառայողներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը: Հայկական կողմի մասնակցության մասին նշվում է նաև Բելառուսի ՊՆ կայքում:
Մրցույթի բաղկացուցիչ մասերից են եղել պարեկային խմբերի դուրսբերումը հետախուզվող տարածք, շարժումը կտրտված տեղանքով, կրակային առաջադրանքի կատարումը, ականապատումը պայմանական հակառակորդի թիկունքում և երթը՝ ամբողջ հանդերձանքով:
Բացի այդ, զինծառայողները իրականացրել են նաև գետանցում, որի ժամանակ կատարել են հրաձգություն, պահեստատուփի, զենքի փոխարինում: Բացի այդ էլ, գետանցման որոշակի հատված զինծառայողները հաղթահարել են պայմանական վիրավորված աջ կամ ձախ ձեռքով:
Մրցույթին մասնակցել է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի մոտ 100 զինծառայող: