Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` արևելյան (Ակնա) ուղղությամբ կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց:
ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլերի դիմել անհրաժեշտության դեպքում: