Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ բանակային 4-րդ կորպուսում ամփոփվել են 2016թ.ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի աշխատանքների արդյունքները և քննարկվել են առաջիկա խնդիրները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ կայքում:
Զեկուցումներում հաշվետվություն է ներկայացվել զորամիավորման ենթակա ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, օպերատիվ և շտաբների պատրաստության, կարգապահության, թիկունքային ապահովման խնդիրների և ծառայողական այլ հարցերի վերաբերյալ:
Քննարկվել են ստուգումների և վարժանքների ժամանակ իհայտ եկած որոշակի բացթողումներն ու դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ներկայացվել են նաև զորամիավորման պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են զորամիավորման հրամանատարական կազմը, կայազորի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, տարածքային զինկոմները:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info