Սիրիայում համաներում կշնորհվի հանձնված զինյալներին

Այսօր` հուլիսի 28-ին. Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը  հրամանագիր է ստորագրել զենքերը վայր դնողներին և հանձնվողներին համաներում տալու մասին: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Սիրիայում պատերազմող զինյալներ

Սիրիայում պատերազմող զինյալներ

Ըստ հրամանագրի` զինված անձինք, ովքեր խուսափել են արդարադատությունից, հրամանագիրը ուժի մեջ մտնելուց 3 ամսվա ընթացքում իրավապահներին հանձնվելու դեպքում կստանան համաներում՝ անկախ նրանից, թե նախկինում նրանց նկատմամբ դատական գործ հարուցվել է, թե ոչ:

Հրամանագիրը պատասխանատվությունից ազատում է նաև այն անձանց, ովքեր ազատ կարձակեն իրենց մոտ պահվող պատանդներին և կհանձնվեն իշխանություններին հրամանագրի ուժի մեջ մտնելուց 1 ամսվա ընթացքում:

Համաներում շնորհելու պատրաստակամության մասին Բաշար ալ-Ասադը հայտնել էր նաև երեկ` հուլիսի 27-ին, հունական ETV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` նշելով, որ ահաբեկիչներին նման հնարավորություն տրվել է նաև սիրիական ճգնաժամի ամենասկզբից: Փոխանցում է «ՍԱՆԱ» գործակալությունը:

Նույն օրը՝ ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր Սիրիայում մասշտաբային հումանիտար գործողություններ սկսելու մասին:

Հայտարարության համաձայն` Սիրիայում  հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան  կենտրոնին հանձնարարված է սիրիական իշխանությունների հետ համատեղ Հալեպում բացել 3 հումանիտար միջանցք` ահաբեկիչների մոտ պատանդ պահվող խաղաղ քաղաքացիների փրկության, ինչպես նաև զենքերը վայր դնելու ցանկություն ունեցող զինյալների համար:

«Զենքերը դեռ վայր չդրած  և արյունալի հանցագործություններում չներքաշված զինյալների» շրջանում ավելորդ զոհերից խուսափելու համար ՌԴ պաշտպանության նախարարը Սիրիայի իշխանություններին կոչ է արել զինյալների համար ապահովել համաներում:

Հոդվածի հեղինակ՝ Հայկ Խաչիկյան

One response to “Սիրիայում համաներում կշնորհվի հանձնված զինյալներին

  1. Pingback: Սիրիայում խոցել են ռուսաստանյան ուղղաթիռ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *