ՀՀ ՊՆ-ում քննարկել են ԶՈւ թիկունքային ապահովման հարցեր

Այսօր՝ հուլիսի 26-ին, ՀՀ ՊՆ-ում անցկացվել է զինված ուժերի թիկունքային ապահովման խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են նաև ՀՀ ԶՈւ բանակային զորամիավորումների և զորամասերի հրամանատարների՝ թիկունքի գծով տեղակալները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ թիկունքայինների խորհրդակցությունը, որը վարել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը և ՀՀ ԶՈւ թիկունքի պետը

ՀՀ ԶՈւ թիկունքայինների խորհրդակցությունը, որը վարել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը և ՀՀ ԶՈւ թիկունքի պետը

Խորհրդակցության ընթացքում զորամասերի հրամանատարների թիկունքի գծով տեղակալները հանդես են եկել հաշվետու զեկույցներով և ներկայացրել են առաջարկություններ թիկունքային ապահովման հետ կապված հարցերի բարելավման ուղղությամբ:

Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:

Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ում անցկացվել է նաև ֆինանսաբյուջետային հարցերի վերաբերյալ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են ՀՀ ՊՆ 2017թ. բյուջեի պլանավորման հարցեր:

One response to “ՀՀ ՊՆ-ում քննարկել են ԶՈւ թիկունքային ապահովման հարցեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *