Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի մոտոհրաձիգները սկսել են մարտավարական զորավարժություն

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումները ավելի քան 1500 զինծառայողների և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների ներգրավմամբ կրակային մարտավարական զորավարժություն են սկսել «Ալագյազ» զորավարժարանում: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետևակի մարտական մեքենաները զորավարժության ժամանակ

ՌԴ ԶՈւ ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետևակի մարտական մեքենաները զորավարժության ժամանակ (արխիվ)

Զինծառայողները կատարաում են պայմանական հակառակորդի տանկերը, ՀՄՄ-ները, ուղղաթիռները, հետևակային խումբը և այլ թիրախներ ոչնչացնելու առաջադրանքներ՝ օգտագործելով մարտական մեքենաների սպառազինությունը, հակատանկային կառավարվող հրթիռներ, նռնակներ և հրաձգային զենքեր:

Վարժանքների ընթացքում մոտոհրաձգայինները հակահարված են տալիս պայմանական թշնամուն 1500-2000 մետր հեռավորության վրա: Կրակային վարժությունները իրականացվում են պաշտպանության և առաջխաղացման վայրում:

Վարժանքների ավարտին Հայաստանում տեղակայված ռազմաբազայի մոտոհրաձիգները ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մյուս մոտոհրաձգային ստորաբաժանումների հետ կանցկացնեն երկկողմանի մարտավարական զորավարժություն և դուելներ:

Հոդվածի հեղինակ՝  Զեմֆիրա Եգանյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *