Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ-ում նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոններում

Հուլիսի 28-ին Թուրքիայում վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորությամբ անցկացվել է բարձրագույն զինվորական խորհրդի նիստ, որի ընթացքում բարձրաստիճան զինվորականների նոր նշանակումներ են եղել այդ երկրի զինված ուժերում: Խորհրդի ընդունած որոշումները հաստատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնել է նախագահի խոսնակ  Իբրահիմ Քալընը: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի 2-րդ հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդար

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի 2-րդ հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդար

Բարձրագույն զինվորական խորհրդի ընդունած որոշումների համաձայն՝ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի 2-րդ հրամանատարի պաշտոնում նշանակվել  է ցամաքային զորքերի 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը (Ümit Dündar), Ժանդարմերիայի հրամանատար է նշանակվել ԶՈւ գլխավոր շտաբի 2-րդ հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուլերը (Yaşar Güler):  Նշենք, որ մինչև այդ ժանդարմերիայի հրամանատարը Էգեյան զորաբանակի նախկին հրամանատար, բանակի գեներալ Գալիփ Մենդին էր:

Բացի այդ ցամաքային զորքերի 1-ին բանակի հրամանատար է նշանակվել 2-րդ կորպուսի հրամանատար, բանակի գեներալ Մուսա Ավսեվերը (Musa Avsever), 2-րդ բանակի հրամանատար է նշանակվել բանակի գեներալ Իսմայիլ Մեթին Թեմելը (İsmail Metin Temel): Նշենք, որ 1-ին բանակը տեղաբաշխված է Ստամբուլի հարակից տարածքներում, 2-րդ բանակը՝ Թուրքիայի հարավարևելյան (քրդաբնակ) տարածքներում:

Բացի այդ որոշում է ընդունվել բարձրացնել 16 գեներալների և ծովակալների կոչումները մեկ աստիճանով, իսկ 99 գնդապետի շնորհվել են գեներալի և ծովակալի կոչումներ:

Թուրքիայի զինվորական խորհրդի որոշման համաձայն՝ իրենց պաշտոններում շարունակելու են մնալ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ռեջեփ Բյուլենթ Բոսթանօղլուն, ռազմօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալը, նավատորմի հրամանատար, ծովակալ Վեյսել Քյոսելեն, ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Իսմայիլ Սերդար Սավաշը և Էգեյան զորաբանակի հրամանատար, բանակի գեներալ Աբդուլլահ Ռեջեփը:

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ

Նշենք, որ հուլիսի 28-ին Թուրքիայում որոշում է ընդունվել երկրի ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարությունները դնել ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո:

Նշենք նաև, որ հուլիսի 27-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի մամուլի վարչությունը հայտնել է, որ հեղաշրջման փորձին մասնակցել է զինված ուժերի 8651 զինծառայող, որոնցից 1676-ը շարքային կազմից, իսկ 1214-ը՝ ռազմական հաստատությունների կուրսանտներ: Մնացածը՝ մոտ 5800 հոգի, եղել են Թուրքիայի զինված ուժերի սպայական և գեներալական կազմի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում եղել է ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:

8 responses to “Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ-ում նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոններում

  1. Pingback: Թուրքիայում մոտ 7000 ոստիկան շրջափակել են «Ինջիրլիք» ռազմաբազան | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի ՊՆ-ն շարունակում է «թարմացնել» զինուժի հրամկազմը | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի ԶՈւ 9 գեներալ և 311 զինվորական դասալիք են համարվում | Ռազմ.info

  4. Pingback: Կալանավորվել է Հռոմում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդը | Ռազմ.info

  5. Pingback: Թուրքիայում սկսել են քաղաքներից զորամասերի դուրսբերումը | Ռազմ.info

  6. Pingback: Թուրքիայում հուլիսի 15-ից ձերբակալվել է 165 գեներալ, 6746 այլ բարձրաստիճան զինվորակններ | Ռազմ.info

  7. Pingback: Հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ հրապարակվել է Թուրքիայի ԶՈւ թվաքանակը | Ռազմ.info

  8. Pingback: Թուրքիայում ևս 3 ամսով «արտակարգ իրավիճակ» է հայտարարվում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *