Հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև օգոստոսի 20-ը ձերբակալվել են 165 գեներալ և ծովակալ, 6746 գնդապետ, միջին սպայակազմի այլ ներկայացուցիչներ, զինծառայողներ և կուսրանտներ, 4288 ոստիկանության աշխատակից, 19 նահանգապետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այս մասին օգոստոսի 20-ին հայտնել է «Թյուրքիե գազեթեսին», սակայն պաշտոնական տվյալներով՝ հուլիսի 28-ի դրությամբ զինված ուժերից հեռացվել է 149 գեներալ և ծովակալ, ձերբակալվածների մասին վերջնական տվյալներ չեն հաղորդվում:
Բացի նշվածներից, ձերբակալվել են նաև նահանգապետի 63 օգնական, տեղական ինքնակառավարման մարմինների 46 ղեկավար, 7912 այլ պետական պաշտոնյաներ, տարբեր կառույցների քաղաքացիական աշխատողներ:
Ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու կամ աջակցելու մասով բացված քրեական գործով անցնում են 2245 զինվորական դատավոր և դատախազ, վճռաբեկ դատարանի 108 դատավոր, պետական խորհրդի (բարձրագույն վարչական դատական մարմին) 41 անդամ, սահմանադրական դատարանի և դատավորների ու փաստաբանների բարձրագույն խորհրդի 7 անդամներ:
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, Թուրքիայում անցկացվում է հեղաշրջման փորձից հետո Բարձրագույն զինվորական խորհրդի թվով երկրորդ նիստը, որին մասնակցում են երկրի վարչապետը, զինված ուժերի, զորատեսակների հրամկազմը, պաշտպանության նախարարը: Որոշումները հաստատում է նախագահը: Սպասվում է, որ նիստի ավարտին հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող զինվորականների հանդեպ խիստ պատիժներ կարող են կիրառվել:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:
- Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ-ում նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոնների
- Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները
- Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է ԶՈւ 8651 զինծառայող
- Թուրքիայի ԶՈւ գեներալակազմի 1/3-ը կալանավորվել է հեղաշրջման փորձի համար
Pingback: Եվս 586 գնդապետ հեռացվել է Թուրքիայի զինուժի կազմից | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինված ուժերից ևս 820 զինվորական է հեռացվել | Ռազմ.info