Հուլիսի 28-ին Վարաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընդունել է պաշտպանության նախարար Թինա Խդաշելիի հրաժարականի դիմումը: Այս մասին վրաստանյան Interpressnews գործակալությանը հայտնել են Վրաստանի կառավարության աշխատակազմից:
Ավելի վաղ Interpressnews գործակալությանը Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Թինա Խիդաշելին հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Կվիրիկաշվիլիին:
Ըստ Վրաստանի ՊՆ-ի հաղորդագրության՝ Խիդաշելին պաշտոնից կհեռանա օգոստոսի 1-ին:
Խիդաշելիի հրաժարականի մասին խոսվում էր դեռ հուլիսի 12-ին: Վրաստանի խորհրդարանի նախագահ, Խիդաշելիի կուսակից և ամուսին Դավիթ Ուսուպաշվիլին նշել էր, որ Խիդաշելին կթողնի նախարարի պաշտոնը և կանցնի կուսակցական աշխատանքի, ինչը պայմանավորված է նախընտրական շրջանով:
Նշենք, որ Թինա Խիդաշելին Վրաստանի պաշտպանության նախարարն է 2015-ի մայիսից:
Իսկ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, որոնց մասին խոսել է պաշտոնյան, անցկացվելու են 2016թ. հոկտեմբերին:
Հոդվածի հեղինակ՝ Հայկ Խաչիկյան