Հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ հրապարակվել է Թուրքիայի ԶՈւ թվաքանակը

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը սեպտեմբերի 8-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակը՝ առաջին անգամ ներառելով միայն ՊՆ, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի թվաքանակը։ Ժանդարմերիայի և առափնյա անվտանգության անձնակազմերի մասին տվյալներ չեն հրապարակվել։

Այսպիսով՝ Թուրքիայի ԶՈւ և պաշտպանության նախարարության անձնակազմը 391․695 է, որից 40519 քաղաքացիական աշխատողներ են, իսկ 351․176-ը՝ զինծառայողներ։ Տվյալները հրապարակվել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։

Ստորև ներկայացնում ենք ԶՈւ թվաքանակի վերաբերյալ տվյալները` աղյուսակով:

Նշենք, որ հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը դադարել էր տվյալներ տրամադրել զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ։ Մեկամսյա դադարից հետո տվյալները հրապարակվել են, սակայն դրանց տրամադրման կարգում զգալի փոփոխություններ են իրականացվել։

Մասնավորապես Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն դադարեցրել է ժանդարմերիայի և առափնյա անվտանգության անձնակազմերի թվաքանակի հրապարակումը, քանի որ ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ զինված կառույցները ամբողջովին հանվել են ԶՈւ ԳՇ ենթակայությունից և տրամադրվել ներքին գործերի նախարարությանը։ Փոխարենը թուրքական զինուժի գլխավոր շտաբը տվյալներ է տվել պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատակազմի մասին։

Նշենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական զինված կառույցներում իրականացված խոշոր փոփոխությունների հետո զինված ուժերի գլխավոր շտաբը բոլոր զորամիավորումների հետ դրվեցին պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։

Այսպիսով, համաձայն հրապարակված տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 206 է։ Հուլիսին հրապարակված տվյալներով նույն զորամիավորումներում առանց ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ծառայում էր 325 գեներալ և ծովակալ՝ 119-ով ավել քան ներկայումս։ Հաշվի առնելով, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ԶՈւ 99 գնդապետի շնորհվել էր գեներալի և ծովակալի կոչում, ապա պարզ է դառնում, որ հուլիսին առա 325 գեներալներից 218-ը հեռացվել են Թուրքիայի ԶՈւ շարքերից։

Սպաների թիվը 29946 է, ինչը 2243-ով պակաս է հուլիսի 1-ին հրապարակված ցուցանիշից։ Այստեղ ևս մեծ դեր ունի ռազմակն հեղաշրջման փորձը, ինչից հետո հազարավոր սպաներ հեռացվել են Թուրքիայի ԶՈւ կազմից և անցնում են քրեական գործերով։ Ենթասպաների թիվը 67646 է, ինչը իր հերթին 1332-ով է պակաս հուլիսի քանակից։

Պրոֆեսիոնալ սերժանտների (հատուկ պայմանագրային եֆրեյտորներ) թիվը սեպտեմբերի 8-ի դրությամբ 48479 է, ինչը գրեթե չի տարբերվում նախորդ ցուցանիշից։ Նշենք, որ վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում թուրքական զինուժը ակտիվորեն նոր անձնակազմ ընդունում, ինչը որոշ չափով լրացրել է զինուժում առաջացած կադրային բացը։ Մասնավորապես ավելացվում է պայմանագրային սերժնտական, եֆրեյտորական կազմը, ինչի շնորհիվ պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը գրեթե չի փոփոխվել։

Զորակոչված անձնակազմի թվաքանակը նվազել է շուրջ 9 հազարով, իսկ ընդհանուր անձնակազմը՝ շուրջ 20 հազարով։

Զինվորական կոչում Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ Ժանդարմերիա Առափնյա անվտանգություն Ընդհանուր թվաքանակ
Գեներալ, ծովակալ 206
Սպաներ 29.946
Ենթասպաներ 67.646
Պայմանագրային ժանդարմներ
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ 48.879
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ 15.888
Պրոֆեսիոնալ անձնակազմ 162.565
Զորակոչված անձնակազմ 188.611
Քաղաքացիական կազմ (ՊՆ, ԶՈւ) 40․519
Ընդհանուր թվաքանակ 391.695
Պայմանագրայինների թիվը տոկոսով 46%

2 responses to “Հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ հրապարակվել է Թուրքիայի ԶՈւ թվաքանակը

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ թվաքանակը հոկտեմբերի դրությամբ. աղյուսակ | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2016 թ. դեկտեմբերի դրությամբ. աղյուսակ. | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *