Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի մասնակից զինվորականների վերահսկողության տակ եղել է 35 միավոր ինքնաթիռ, որից 24-ը մարտական, 37 միավոր ուղղաթիռ, որից 8-ը հարվածային, 246 զրմահամեքենա, այդ թվում 74 տանկ, 3 նավ:
Հուլիսի 27-ին այս մասին հայտնել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի մամուլի վարչությունը: Տվյալները փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեղաշրջման փորձին մասնակցել է զինված ուժերի 8651 զինծառայող, որոնցից 1676-ը շարքային կազմից, իսկ 1214-ը՝ ռազմական հաստատությունների կուրսանտներ:
Մնացածը՝ մոտ 5800 հոգի, եղել են Թուրքիայի զինված ուժերի սպայական և գեներալական կազմի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում եղել է ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:
Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո՝ հուլիսի 22-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Թուրքիայի ժանդարմերիան հանվելու է ԶՈւ գլխավոր շտաբի վերահսկողությունից և ամբողջությամբ դրվելու է ՆԳՆ-ի վերահսկողության տակ:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:
Pingback: Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները | Ռազմ.info
Pingback: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ԶՈւ-ում նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոններում | Ռազմ.info
Pingback: Կալանավորվել է Հռոմում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդը | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում հուլիսի 15-ից ձերբակալվել է 165 գեներալ, 6746 այլ բարձրաստիճան զինվորականներ | Ռազմ.info