Հեղաշրջման փորձ Թուրքիայում․ իշխանության ուժերը հայտնում են, որ այն ճնշվել է

Թուրքական իշխանությունները հայտնում են, որ ռազմական հեղաշրջման փորձը ճնշվել է։ Միայն Անկարայում, նախնական տվյալներով, սպանվել է 42 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 17 հատուկջոկատային։ Սակայն զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Նշենք, որ հեղաշրջման փորձը ճնշելու մասին առավել վաղ՝ ժամը 3։40-ի սահմաներում, թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտնել էր Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության մամուլի խոսնակը։

Թարմացում․ չնայած գիշերը հայտնում էին, որ ԶՈւ ԳՇ պետն ազատ է արձակվել գերությունից, սակայն առավոտյան 08։00-ի կողմերը հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետը ԶՈւ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել է ԶՈւ ցամաքային ուժերի 5 զորամիավորումներից մեկի՝ 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիդ Դյունդարին։

Հուլիսի 15, ժամը 23։15-ի սահմաներում․ անկարայում տանկեր են տեղակայվել

Հուլիսի 15, ժամը 23։15-ի սահմաներում․ անկարայում տանկեր են տեղակայվել

Սակայն 04։15-ի սահմաններում նույն «Անադոլուն» հայտնեց, որ Անկարայում ԶՈւ ԳՇ շենքի մոտ կրկին կրակոցի ձայներ են լսվում։  Հետախուզական կազմակերպությանը նաև հայտնել է, որ առավել վաղ գերեվարված Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն ազատվել է գերությունից և շարունակում է իր գործը։

Առավել վաղ՝ 3։26-ի սահմաններում, Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտարարել էր, որ նահանգապետարանը գրավելու փորձը ձախողվել է, իսկ հեղաշրջման փորձը՝ ճնշվել։ Նա նշել էր, որ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 1-ին բանակի (շտաբը՝ Ստամբուլում) 3-րդ զրահատանկային բրիգադը բերվել է մարտական պատրաստության և անհրաժեշտության դեպքում գործողությունների կդիմի հեղաշրջման փորձին մասնակցողների ուժերի դեմ։

Անկարայում և Ստամբուլում բախումների արդյունքում, նախնական տվյալներով, 3 քաղաքացիական է զոհվել։ Հեղաշրջման փորձի մասնակիցները Ստամբուլի՝ ասիական մասը եվրոպականին կապող կամուրջներից մեկի մոտ հավաքված քաղաքացիականների ուղղությամբ կրակ էին բացել։ Թուրքական իշխանական մամուլը հեղաշրջման փորձի համար մեղադրում է ԱՄՆ-ում ապրող թուրքազգի իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցներին։ Վերջին երկու տարիներին Գյուլենի կողմնակիցները Թուրքիայում որակվել են որպես «ահաբեկչական» կազմակերպության անդամներ։

Միայն Անկարայի Գյոլբաշի թաղամասում տեղակայված ոստիկանության հատուկ նշանակության ուժերի վարչության շենքի վրա հարձակումից, նախնական տվյալներով, սպանվել է 17 ոստիկան։ 06։30-ի սահմաններում Անկարայի Գյոլբաշը շրջանի դատախազությունը հայտնում է, որ միայն Անկարայում սպանվել է 42 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 17 հատուկջոկատայինները։ Վիրավորների թիվը նշվում է 60։

Ժամը 04։35-ի սահմաններում «Անադոլուն» հայտնեց, որ Ստամբուլում հեղաշրջման փորձին մասնակից 104 ուժայինի ինքություն հաստատվել է, մի մասը ձերբակալվել են։ Առավել ուշ «Անադոլուն» հրապարակում է ղեկավարների 37-հոգանոց նախնական ցուցակ և նշում ընդհանուր 400 հայտնի մասնակցի մասին։ Ձերբակալվել է Բուրսայի նահանագային ժանդարմերիայի հրամանատարը։

Ժամը 05։05-ի սահմաններում Թուրքիայի նախագահ Էրդողանը այցելում է Ստամբուլ։ Նրան դիմավորում են Աթաթյուրքի անվան օդանավակայանում։

05:18-ի սահամներում Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված զինվորակները հանձնվում են։ 5:34-ի սահմաններում Թուրքիայի նախագահ Էրդողանը արդեն Ստամբուլում մամուլի ասուլիսում հայտարարում է, որ իշխանությունը շարունակում է իրենց ձեռքում մնալ։


Հեղաշրջման փորձ․ ռազմական գործողություններ Ստամբուլում և Անկարայում

Հուլիսի 15-ին՝ մոտավորապես ժամը 23:00-ի սահմաններում Անկարայում և Ստամբուլում զինված բախումներ են սկսվում: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքներում կրակոցի ձայներ են լսվում։ Թուրքական զինուժի որոշ ստորաբժանումներ փակում են Ստամբուլի՝ ասիական և եվրոպական մասերն իրար կապող կամուրջնրը, զինտեխնիկա մտցրել քաղաք։ Անկարայում նույնպես արտակարգ դրություն էր, քաղաքի երկնքում շատ ցածր տարածությամբ ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ էին պտտվում։

Ժամը 23։30-ի սահմաններում Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում հավատարմագրված լրագրողներին ԳՇ մամուլի ծառայությոինից ուղարկված նամակում նշվում է, որ երկրում իշխանությունը անցնում է զինվորականության ձեռքը։ Նույն ժամանակ հեղաշրջման փորձին մասնակցող զինվորականները գրավում են Թուրքիայի TRT պետական հեռուստառադիոընկերության շենքը։

Հեղաշրջման մասնակիցները սկսում են գրոհել ոստիկանության և ազգային հետախուզական կազմակերպության շենքերը, պահանջում են, որպեսզի վերջիններս զենքերը վայր դնեն։ Գործողությանը մասնակցում են ցամաքային, ռազմաօդային ուժերի, ժանդարմերիայի զինծառայողներ։ Զինվորականները կրակ են բացում Անկարայում ոստիկանության և ազգային հետախուզական կազմակերպության շենքերի վրա։

Twitter-ում թուրք օգտատերերը տեղադրում են լուսանկարներ, որտեղ երևում է, որ զինվորականները տանկեր են տեղակայլե Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանի շուրջ։

Ժամը 00։00-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ դա ընդամենը ապստամբություն է։ Ներգրավված են զինվորականության միայն որոշ խմբեր և «ռազմական հեղաշրջում ասելը դեռ սխալ կլինի»։

00:30-սահմաններում հայտնի է դառնում, որ հեղաշրջման մասնակիցները գերի են վերցրել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին, ով համարվում է Էրդողանին հավատարիմ զինվորականներից մեկը։ Այնուհետև, ինչպես արդեն նշել ենք, թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ գեներալ Աքարը ազատ է արձակվել։

Դեպքերի զարգացումներին զուգահեռ ոստիկանությունը Անկարայում և ստամբուլում բերվում է մարտական պատրաստության, ոստիկանական ստորաբաժանումները սկսում են պայքարել հեղաշրջման մասնակիցների դեմ։

00։30-ի սահմաններում TRT-ի հաղորդավարը ընթերցում է հեղաշրջման մասնակիցների ներկայացրած հաղորդագրությունը՝ երկորւմ իշխանությունը վերցնելու և պարետային ժամ հայտարարելու մասին։

00։30-ի սահմաններում համացանցում հայտնվում է տեսանյութ, որտեղ զինվորականները Անկարայում ուղղաթիռով կրակում են հետախուզական կազմակերպության շենքի վրա։

Այս ընթացքում Էրդողանը CNN Turk-ին տված հարցազրույցում հայտնում է, որ սա ընդամենը մի խումբ է, մասնակցում են նաև ոստիկաններ, սակայն բոլորը կպատժվեն։ Նա կոչ է անում, որպեսզի բնակիչները դուս գան փողոցներ և պայքարեն հեղաշրջման դեմ։ այնուհետևս Ստամբուլում, ԱՆկարայում և Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում Էրդողանի բազմաթիվ կողմնակիցներ փողոցներ են դուրս գալիս։

Հեղաշրջման մասնակիցների պաշտպանության համար քաղաքացիների փողոց դուրս գալու վերաբերյալ որևէ տեղեկություն չի տարածվում։ Սա խոսում է այն մասին, որ նման հեղաշրջումը բնակիչների ակտիվ շրջանակներում աջակցություն չի գտնում, ինչը ռազմական հեղաշրջումներիհիմնական տարրերից մեկն է։

Այս պարագայում հեղաշրջումը չունի ողջ զինուժի հստակ աջակցությունը, ինչպես նաև աջակցություն քաղաքացիականների շրջանում, ինչը արդեն իսկ բարդացնում էր նրանց գործը։

Ժամը 2։00-ի կողմերը տեսանյութ է հրապարակվում, որտեղ երևում է, որ ոստիկանությունը ձերբակալում է հեղաշրջման փորձին մասնակցած մի խումբ զինվորականների։

ժամը 2:10-ի կողմերի Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչը խոցում է հեռաշրջման մասնակիցների ռազմական ուղղաթիռներից մեկը։ Թուրքիայի ԶՈւ 1-ին և 2-րդ բանակների, ռազմածովային ուժերի հրամանատարները հանդես են գալիս իշխանությունների պաշտպանությամբ, հայտարարում, որ հեղաշրջման փորձին մասնակցում են միայն մի խումբ զինվորականներ։ Ժամը 3։00-ի կողմերը ոստիկանությունը հետ է վերցնում հեռուստառադիոընկերության շենքը։

Ժամը 4։00-ի կողմերը իշխանությանը հավատարիմ ուժերը խոցում են խորհրդարանի շենքը հրթիռակոծող F-16 կործանիչը։ Նույն ժամանակ ոստիկանությունը ձերբակալում է նախագահականը գրոհող 13 զինվորականների։

23։15-23։20․ տանկ ստամբուլի օդանավակայնի մոտ

23։15-23։20․ տանկ ստամբուլի օդանավակայնի մոտ

Ստամբուլում զինվորականները փակել են կամուրջներով անցուդարձը

Ստամբուլում զինվորականները փակել են կամուրջներով անցուդարձը