Ռազմաշաբաթ. Հայաստան. 10–16 հուլիսի, 2016

Տավուշի դիրքերում ՀՀ ԶՈւ զինծառայող է վիրավորվել • Հայաստանում կարտադրվեն գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր • Հայկական զորախումբը պատրաստվում է «Միջազգային բանակային խաղերին» • ՊԲ-ն կանխել է հակառակորդի ստորաբաժանման առաջխաղացման փորձը •  ՀՀ ՊՆ-ն ամփոփում է 2016թ. առաջին կիսամյակը • Սեյրան Օհանյանը Լիտվայում հանդիպել է գործընկերոջը • ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվում են հրամանատարական հավաքներ • Հայաստանը 2 վաշտի համար ևս ամերիկյան հատուկ ուսումնական բաճկոններ կգնի • ՀՀ ԶՈւ խաղաղապահները ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներ են անցնում • Ապրիլից բարերարները Արցախի կառավարությանն են փոխանցել 137 մեքենա, 4,5 միլիարդ դրամ • Ադրբեջանը ՌՕՈւ թռիչքներ է անցկացրել շփման գծի մոտ • Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ • Ադրբեջանում ապրիլյան մարտերում վիրավորված զինծառայող է մահացել • Ապրիլյան մարտերին մասնակից զինծառայողների համար կկազմակերպվեն ՏՏ դասեր • Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայում անցկացվել են ստուգումներ, ամբողջ կազմով վարժանքներ • ՀՀ և ՌԴ ռազմաուսումնական հաստատությունները պայմանագիր կկնքեն • Հորադիզի ուղղությամբ ԵԱՀԿ-ն անցկացրել է պլանային դիտարկում

ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանման վարժանքը Սևանում

ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանման վարժանքը Սևանում

Հուլիսի 10-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի մոտ թշնամու կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող Տիգրան Մկրտչյանը: Զինծառայողին Բերդի հոսպիտալում վիրահատելուց հետո տեղափոխել են Երևան` Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Հուլիսի 10-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան մարտերում վիրավորված, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող տանկի հրամանատար Թաղիև Ռահիմ Գարա օղլուն

Հուլիսի 13-ին Արցախի հարավարևելյան շփման գծի ուղղությամբ հակառակորդը անցկացրել է ուսումնամարզական թռիչքներ: ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը վերահսկել են թռիչքները: Հուլիսի 14-ին հակառակորդը ձեռնարկել է առաջխաղացման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կանխել են ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները: Հուլիսի 14-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող , ավագ լեյտենանտ Մամմադով Թողրուլ Սայյադ օղլուն:

• Հուլիսի 12-ին Լիտվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին: Քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարների հանդիպման պաշտոնական արարողությունը

Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարների հանդիպման պաշտոնական արարողությունը

• Հուլիսի 12-ից ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման շտաբում մեկնարկել են հրամանատարական հավաքներ: Հավաքների մասնակիցների հետ անցկացվում են հրամանատարական պատրաստության գործնական, ցուցադրական և մեթոդական պարապմունքներ:

• Հուլիսի 8-ին Արցախի կառավարությունը խորհրդարանում ներկայացրել է օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակի հաշվետվությունը, ըստ որի՝ Պաշտպանության բանակին է նվիրաբերվել 137 մեքենա և 4,5,լրդ դրամ:

• «Ունիկում ինժիներինգ» ընկերությունը Հայաստանում արտադրելու է գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր: Առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել և արտահանել մինչև 1000 սարք:

• Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ապրիլյան մարտերի մասնակից զինծառայողների համար կազմակերպելու է ՏՏ դասընթացներ:

• Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է բանակային զորամիավորումների, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ, Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից 2016 թ. առաջին կիսամյակի ընթացում իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված երկօրյա խորհրդակցությունը:

• Հուլիսի 11-ից ՀՀ ԶՈւ «Զառ» զորավարժարանում մեկնարկել է ամերիկյան մասնագետների կողմից անցկացվող՝ «Թիրախների խոցման և հրաձգության լազերային վարժասարքերի սարքավորումների շահագործման և վերանորոգման» երկշաբաթյա դասընթացը: ՀՀ ՊՆ նախատեսում է առաջիկայում լրացուցիչ խմբաքանակի «Մայլս» համակարգեր գնել ևս երկու վաշտի համար, որը հնարավորություն կտա սարքավորումների կիրառմամբ անցկացվող զորավարժությունները բարձրացնել մինչև գումարտակի մակարդակ:

ՀՀ ԶՈւ խաղաղապահների զորավարժության ժամանակ զինծառայողների ավտոմատներին ամրացված հատուկ լազերային սարքը և զրահաբաժկոնների հատուկ ընդունիչները թույլ են տալիս գրանցել կրակոցի ուղղությունը և խոցումը

ՀՀ ԶՈւ խաղաղապահների զորավարժության ժամանակ զինծառայողների ավտոմատներին ամրացված հատուկ լազերային սարքը և զրահաբաժկոնների հատուկ ընդունիչները թույլ են տալիս գրանցել կրակոցի ուղղությունը և խոցումը

• Հուլիսի 11-ից ՀՀ ԶՈւ խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման (C-IED) երեքշաբաթյա դասընթացները, որոնք անցկացնում են Եվրոպայում ԱՄՆ-ի ՑԶ ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի ուսումնական կենտրոնի հրահանգիչները:

• «Միջազգային բանակային խաղեր 2016» մրցույթին մասնակցող հայկական ստորաբաժանումները մրցույթին նախապատրաստվում են «Բաղրամյան» և այլ զորավարժարաններում, Սևանա լճում: Տանկային բիաթլոնին մասնակցելու են նաև Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Բելառուսը, Սերբիան, Հնդկաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Մոնղոլիան, Վենեսուելան, Անգոլան, Քուվեյթը,Նիկարագուան, Զիմբաբվեն:

• Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում կատարվել են մարտական պատրաստության, մասնավորապես՝ ՀՕՊ հերթապահ ուժերի և միջոցների՝ մարտական պատրաստության բերելու ստուգումներ: • Հուլիսի 12-ից Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան ամբողջ անձնակազմով վարժանքներ է անցկացրել Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: Փորձարկվել է բարձր լեռնային պայմաններում պաշտպանության անցնելու կարգը և մարտավարությունը:

• Հուլիսի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ ` Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Հեղինակ՝ Ժաննա Վարդանյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *