Ադրբեջանը ՌՕՈւ թռիչքներ է անում շփման գծին մոտ. ՊԲ-ն հետևում է

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, Արցախի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անցկացնում է ուսումնամարզական թռիչքներ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 3 ուղղաթիռ (նախնական հաղորդագրությունում նշվում էր 41 ուղղաթիռ):

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին:

Ադրբեջանցիների 305 կողային համարով Մի-24 հարվածային ուղղաթիռը, որն ապրիլի 2-ին խոցել են ՊԲ դիրքապահները

Ադրբեջանցիների 305 կողային համարով Մի-24 հարվածային ուղղաթիռը, որն ապրիլի 2-ին խոցել են ՊԲ դիրքապահները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *