Հուլիսի 8-ին Արցախի կառավարությունը խորհրդարանում ներկայացրել է օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակի հաշվետվությունը, որը ներառում էր նաև ապրիլի 4-ից Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարում հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ: Այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարության կայքը:
Հուլիսի 1-ի դրությամբ՝ 6,831 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել.
- 2.334.853.200 ՀՀ դրամ,
- 3.510.147 ԱՄՆ դոլար,
- 173.728 եվրո,
- 62.121.313 ՌԴ ռուբլի
կամ ընդհանուր առմամբ՝ 4.562.175.600 համարժեք ՀՀ դրամ:
Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 1-ը հավաքված գումարներից ծախսեր են կատարվել, որոնք ներառել են հետևյալ ուղղությունները (ՀՀ դրամով).
փոխանցում Պաշտպանության բանակին | 597.826.000 |
---|---|
ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում | 736.529.100 |
ինժեներական աշխատանքների կատարում | 356.452.800 |
ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացում | 198.859.700 |
զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում | 532.372.100 |
Բացի ֆինանսական հանգանակությունից, կառավարությունը ստացել է նաև զգալի ծավալի իրային և պարենային աջակցություն, որոնք հաշվետու ժամանակահատվածում տրվել են կարիքավոր քաղաքացիներին և Պաշտպանության բանակին:
Դրանց շարքում, 137 նվիրաբերված մեքենաները փոխանցվել են գլխավորապես Պաշտպանության բանակին, ինչպես նաև մի շարք այլ պետական մարմինների: Ստորև՝ մանրամասն հաշվետվությունները.
- նյութական աջակցության մուտք,
- նյութական աջակցության ելք,
- ստացած ավտոմեքենաներ ըստ նվիրատուների,
- մեքենաների բաշխման ցանկ:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 10–16 հուլիսի, 2016 | Ռազմ.info