Հայաստանում կարտադրվեն գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր

Հայաստանի կառավարության այսօրվա՝ հուլիսի 14-ի որոշումներից մեկով «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեության թույլտվություն է տրվել «Ունիկում Ինժիներինգ» ընկերությանը, որը զբաղվելու է Հայաստանում ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերի արտադրությամբ: Այս մասին հայտնում է հայաստանյան «Արմենպրես» գործակալությունը:

Գիշերային տեսանելիության սարքերի և դրանց կիրառման թեմայով պարապմունքի ուսումնական կետը

Գիշերային տեսանելիության սարքերի և դրանց կիրառման թեմայով պարապմունքի ուսումնական կետը (արխիվ)

Կառավարության այս որոշման նախագծում ասվում էր, որ ծրագրի առաջին տարվա ընթացքում ընկերությունը նախատեսում է արտադրել և արտահանել մինչև 1000 սարք, հետագայում ավելացնելով քանակը մինչև 5500-ի:

Արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է: Նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ տարում` 2017թ., արտահանման ծավալները կկազմեն մոտ 5 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 12 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ տեղակալ — ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը խոսել էր Հայաստանում սպառազինության արտադրության հնարավորությունների մասին և ասել էր, որ ոլորտի նորամուծություններից են ջերմատեսիլ սարքերի արտադրությունը և ՀՕՊ համակարգերի արդիականացումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *