[Թարմացված] ԻՊ. Իրաքում սպանվել է խմբավորման առաջնորդներից ալ-Շիշանին

«Իսլամական պետության» AMAQ լրատուն հայտնել է, որ Իրաքի Շիրղաթ քաղաքում՝ Մոսուլի հարավում, սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Աբու Ումար ալ-Շիշանին:

Ալ-Շիշանին (իրական անունը Թարխան Բատիրաշվիլի) ԻՊ խոշորագույն պարագլուխներից է, և ԱՄՆ-ն Ումար աշ-Շիշանիի համար սահմանել էր 5 միլիոն ԱՄՆ դոլար գլխագին: Պենտագոնը Ումար աշ-Շիշանիին ներկայացնում էր որպես ահաբեկչական խմբավորման «պատերազմի նախարար»:

Թարմացում. Հուլիսի 15-ին  Թարխան Բատիրաշվիլիի ընտանիքի անդամները հաստատել են ԻՊ պարագլխի մահը և ցավակցություններ են ընդունում համագյուղացիներից:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Աբու Ումար ալ-Շիշանին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Աբու Ումար ալ-Շիշանին

2010 թվականին ձերբակալվել է զենքի անօրինական ձեռքբերման և պահպանման համար:   2012 թվականին, հիվանդության պատճառով վաղաժամ ազատվելով, տեղափոխվել է Ստամբուլ, այնուհետ Սիրիա:

2013 թվականից կռվել է ԻՊ-ի շարքերում: Գլխավորել է իսլամիստական «Ջեյշ-ալ-Մոխադաժիրինվալ-Անսալ» խմբավորումը, որի շարքերում կռվում են «Կովկասյան էմիրաթի» զինյալները: 2013 թվականի մայիսից գլխավորում է Սիրիայի հյուսիսային հատվածի ԻՊ խմբավորումները:

Ումար աշ-Շիշանին բնիկ Պանկիսի կիրճեցի է` Բիրկիանի գյուղից: Նրա հայրը քրիստոնյա վրացի է, իսկ մայրը՝ մուսուլման չեչեն: Վրաստանի Պանկիսի կիրճից «Իսլամական պետության» շարքերում, ըստ վրաստանյան լրատվամիջոցների, կռվում է 50-60 հոգի (կիրճում մի քանի գյուղ է մուսուլմանական բնակչությամբ):

Աբու Ումար-աշ-Շիշանի մահվան մասին սկսած  2013 թվականի սեպտեմբերից հայտնվել է 13 անգամ. 2013 թվականին՝ 2 անգամ, 2014-ին՝ 5 անգամ, 2015-ին՝ 3 անգամ և 2016 թվականին՝ 3 անգամ: Սակայն, այս վերջին թվով տասներեքերրորդ հաղորդումը միակ դեպքն է, երբ ԻՊ-ն հաստատում է այդ լուրը:

Հիշեցնենք, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ է զավթել հիմնականում 2014-ին ու շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը մինչև հիմա:

Վերջին մեկ ու կես տարում ԻՊ-ի վերահսկած տարածքները նվազել են 12 տոկոսը, և հիմա ահաբեկչական կազմակերպությունը զբաղեցնում է մոտ 68 հազար քկմ՝ Սիրիայում և Իրաքում:

Կազմակերպության դեմ պայքարում են ինչպես Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերը, այնպես էլ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիան, Ռուսաստանը, Իրանը:

One response to “[Թարմացված] ԻՊ. Իրաքում սպանվել է խմբավորման առաջնորդներից ալ-Շիշանին

  1. Pingback: Հալեպի հյուսիսում սպանվել է ԻՊ «խոսնակ և երկրորդ առաջնորդ» Ալ Ադնանին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *