Հայաստանում ՌԴ ռազմաբազան պաշտպանության անցնելու վարժանքներ է անում բարձրլեռնային զորավարժարանում

Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի ստորաբաժանումները մինչև հուլիսի 16-ը Հայաստանի բարձրլեռնային զորավարժարաններում փորձարկում են  բարձրլեռնային պայմաններում պաշտպանության անցնելու կարգը և մարտավարությունը:  Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչները՝ «Ալագյազում» անցկացվող զորավարժությանը. Նկարը՝ ՌԴ ՊՆ

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչները՝ «Ալագյազում» անցկացվող զորավարժությանը. Նկարը՝ ՌԴ ՊՆ

Բարձրլեռնային Ալագյազ զորավարժարան 100 կմ երթ կատարելուց հետո ռազմաբազայի մոտոհրաձգային տանկային, հրետանային և հատուկ նշանակության ստորաբաժանումները մշակում են կրակի կառավարման համակարգերի կազմակերպում, պաշտպանության պատրաստվելու և պայմանական հակառակորդի հարձակման հետ մղման ընթացքում բանակային ավիացիայի հետ համագործակցությունը:

Ռոստովի ռազմական օդանավակայանից Հայաստանում վերախմբավորվելուց հետո առաջին անգամ օդաչուները «Ալագյազում» կիրականացնեն բարձրլեռնային տեղանքի պայմանական հակառակորդի թիրախների ուսումնական հրթիռակոծում և ռմբակոծում:

Զորավարժության գիշերային ժամանակահատվածում առաջադրանքների կատարմանը ԱԹՍ-ներով հետևում է զորավարժության ղեկավարության շտաբը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի ստուգումները սկսել էին երեկ՝ հուլիսի 12-ին:

Հոդվածի հեղինակ՝ Նազենիկ Սարոյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *